Սեւիլիան վարձակալեց Աթլետիկոյի հարձակվողին
ՍպորտԻսպանական «Սեւիլիան» պաշտոնապես հայտնել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Լուսիանո Վիետոյին վարձակալելու մասին: Արգենտինացին հուլիսի 29-ին բուժզննում է անցել ու արդեն սկսել է մարզվել նոր թիմի հետ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հարձակվողը սեւիլիացիների կազմում կանցկացնի մեկ մրցաշրջան, ինչից հետո անդալուսցիները կկարողանան ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքները:
Իսպանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 19 խաղում Վիետոն խփել է մեկ գնդակ ու կատարել երեք արդյունավետ փոխանցում: