Թուրքիայում մահապատժի հարցը կարող են հանրաքվեի հանել
ՄիջազգայինԹուրքիայում մահապատիժ սահմանելու հարցի շուրջ որոշումը կարող է ընդունվել համընդհանուր հանրաքվեի միջոցով:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում:
«Հարցը շատ լուրջ է», - ընդգծել է թուրք նախարարը`հավելելով, որ դրանով պայմանավորված` ցանկալի չէ գործել «պահի ազդեցության տակ»:
Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի համոզմամբ` «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը գտնվում է ուժեղ հանրային ճնշման տակ:
«Մենք բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստանում, որոնցում ասվում է. «Եթե դուք չսահմանեք մահապատիժը, մենք այլևս չենք քվեարկի ձեր կուսակցության օգտին»», - մատնանշել է Չավուշօղլուն: