Հասարակական կարգը պետք է վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան. ԵԱՀԿ
ՀասարակությունԵրևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
«Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին:
Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմելբռնության և զերծ մնալ սադրանքներից:
Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան»,- ասված է հայտարարությունում: