Մեքսիկայում հանցագործները սպանել են նույն ընտանիքի 7 անդամի, այդ թվում երկու երեխայի
ՄիջազգայինՄեքսիկայում շաբաթ հանցագործները գնդակահարել են նույն ընտանիքի 7 անդամի, այդ թվում երկու երեխայի, հաղորդել է իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ալվարես Էրեդիյան:
Նրա խոսքով՝ հարձակումն իրականացվել է մի խումբ մարդկանց կողմից վաղ առավոտյան: Նրանք ներխուժել են նույն ընտանիքին պատկանող երկու տներ և գնդակահարել են ներսում գտնվող մարդկանց, այդ թվում 6-ամյա աղջկան և 14-ամյա տղային:
Մեկ տարեկան տղան, քնած է եղել իր մահճակալում: Հանցաործները նրան չեն նկատել, ինչն էլ փրկել է փոքրիկի կյանքը: Եվս չորս երեխա կարողացել է փախչել հանցագործներից և թաքնվել, ինչը փրկել է նրանց կյանքը: