Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Քաոսից հարմոնիա՝ 64 քայլ. Նոր գիտական ուղղություն հայ ինժեների կողմից

Interview

Հաճախ է օգտագործվում «ճիշտ ժամանակին ճիշտ վայրում լինել» արտահայտությունը, սակայն գրեթե ոչ ոք չգիտե, թե իրականում այն ինչ է նշանակում: Պարզվում է, որ արտահայտությունը դեռևս անհիշելի ժամանակներից հայտնի աստվածաշնչյան «ամեն ինչ իր ժամանակին» արտահայտության ժամանակակից «թարգմանությունն» է, որը, սակայն, այդպես էլ չի արժանացել պատշաճ ուշադրության: Ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տալիս, որ եթե մարդիկ կարողանան ժամանակի և տարածության մեջ իրենց ճիշտ դրսևորել, ապա զերծ կմնան փորձություններից:

Փորձություններից զերծ մնալու իր հեղինակած բանաձևն է առաջարկում հայ ինժեներ Ֆելիքս Դանիելյանը: Նա թեև գիտական աստիճաններ չունի, սակայն այդ հայտնագործությունը իսկական հեղաշրջում կարելի է համարել մարդկության պատմությանը հայտնի գիտական բոլոր ուղությունների շարքում: Խնդիրն այն է, որ ոչ թե գոյություն ունեն սխալներ, այլ 64 տիպային սխալներ և դրանք թույլ չտալու դեպքում հնարավոր է շրջանցել այս կամ այն իրավիճակի ընթացքում հանդիպող խոչընդոտները, ինչը հնարավորություն կտա ապրել թե´ ավելի հաջողակ, թե´ առողջ և անվտանգ:

Նման հնարավորության մասին էլի երկար տարիներ չէինք իմանա, եթե Ֆելիքս Դանիելյանի ձեռքում չհայտնվեր մի գիտական հոդված, որտեղ ընդհանրացված ձևով ներկայացված են եղել չինական հնագույն փիլիսոփայության գլուխգործոց «Իցզին» ուսմունքի հիմնական գաղափարները: Հայ ինժեները, տարվելով այդ ուսմունքով, սկսել է ուսումնասիրել դրան առնչվող այլ ուղղություններ ևս: Ուսումնասիրությունների համար ներդնելով իր կյանքի մոտ 25 տարիները՝ Ֆ. Դանիելյանը կարողացել է բացահայտել մի կիրառական բանաձև, որն օգնում է ցանկացած անհատի ոչ միայն կյանքն առավել իմաստալից ապրել, այլ հնարավորինս լիարժեք վայելել այն

Ֆելիքս Դանիելյանին հաջողվել է նաև այդ բանաձևի շնորհիվ ստեղծել աշխարհում նմանը չունեցող մի օրացույց կամ ավելի ճիշտ՝ ժամանակացույց, որը թույլ է տալիս բացահայտել ժամանակի այս կամ այն հատվածի ընթացքում գերիշխող տիպային իրավիճակները:

«Դա ուսմունք է, որն օգնում է շրջանցել այն իրավիճակները, որոնք կարող են կործանարար ազդեցություն ունենալ ապագայում: Այդ օրացույցը կազմելու համար ես ուսումնասիրել եմ մոտ 15 այլ բնագավառներ՝ փիլիսոփայություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, ժառանգականություն, ֆիզիոլոգիա և այլն: Արդյունքում` կարողացել եմ գտնել այն 64 սկզբունքները, որոնք օգտագործելով մարդը կարող է շրջանցել ժամանակի փորձությունները: Այն հնարավորություն է տալիս ժամ առ ժամ, օրեցօր, ամսեամիս տեղեկանալ, թե ինչպես պետք է մարդն իրեն դրսևորի, որպեսզի կարողանա տվյալ իրավիճակից իր համար առավել շահեկան դիրքում հայտվել»,- Orer.am-ի հետ զրույցում ասում է Ֆ.Դանիելյանը:

Նա նաև հեղինակել է գիրք, որն անվանել է «Քաոս և հարմոնիա»: Նա գիրքը ներկայացրել է հայ գիտնականներին, սակայն որևէ կոնկրետ եզրակացություն կամ առաջարկ նրանց կողմից այդպես էլ չի ստացել, սակայն Ռուսաստանի գիտական կազմակերպությունների երկու գիտնական այնպիսի գնահատականի են արժանացրել հայ ինժեների բացահայտումը, որից հետո որոշել են նրան ներկայացնել չինական ուսմունքի հիման վրա ստեղծված միջազգային ասոցիացիային:

«Ես կարողացել եմ զարգացնել և կոնկրետացնել հնագույն չինական ուսմունքը և կարողանում եմ յուրաքանչյուր լուսնային ամսվա համար կազմել ժամանակի օրացույց, որը թույլ է տալիս հասկանալ, թե տվյալ ժամանակահատվածում մարդիկ ինչպես պետք է իրենց դրսևորեն: Չի կարելի սեփական մտահղացումները հիմք ընդունելով ասել, թե ամեն ինչ իմ ձեռքերում է կամ ամեն ինչ կարող եմ: Հարկավոր է հասկանալ, որ ամեն ինչի համար կա նպաստավոր ժամանակահատված և պետք է որոշակի դեպքերում ենթարկվել, հնազանդվել կամ պարզապես լռել, ինչը թույլ կտա խուսափել հետագա բարդություններից: Դրանով են պայմանավորված մարդկանց հաջողությունները կամ անհաջողությունները»,- ասում է Ֆ.Դանիելյանը:

Իր ուսումնասիրություններին զուգահեռ` Ֆ. Դանիելյանը դիտարկման է ենթարկել նաև վերջին 25 տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցած քաղաքական և սոցիալական զարգացումները, ինչը նույնպես համընկել է իր ստեղծած օրացուցային հաշվարկներին:

«Այսպես, օրինակ` 1996թ. հայտնի դեպքերի ժամանակ ես հասկացա, որ ամեն ինչ ընթանում է իմ հաշվարկների համաձայն, սակայն 1999-ի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները փաստեցին, որ օրացուցային հաշվարկներն առավել անվրեպ են, քան կարելի էր պատկերացնել: Իմ նպատակն է, որ գիտական այն նոր ուղղությունը, որը ես կարողացել եմ բացահայտել, ապագա ունենա»,- ասում է նա:

Այս ընթացքում Ֆ. Դանիելյանն այս թեմայով հրապարակել է 8 գիտական հոդված, որոնք տպագրվել են ՀՀ ազգային ակադեմիայի հովանու ներքո հրապարակվող հանդեսներում և այլ հեղինակավոր ամսագրերում: Եվ, ինչպես սովորաբար լինում է, նրա այդ ուշագրավ հոդվածները նույնպես մնացել են ամսագրերի էջերում և վերջ: Հիմա արդեն, երբ կարծես հասունացել է նաև այս նոր գիտական ուղղության հանրայնացման ժամանակը, հարկ է այն առավել մոտիկից ուսումնասիրել և փորձել չկրկնել անցյալի սխալները:

Ի դեպ, խոսքը վերաբերում է ոչ միայն սովորական անհատներին, այլև քաղաքական գործիչներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր, տիրապետելով իշխանական լծակներին, առավել քան երբևէ կանգնած են դժվարին խնդիրների առջև: Ամենևին էլ վատ չէր լինի, որ նրանք նույնպես, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կարողանային իրազեկվել, թե երբ և ինչպես պետք է ներկայանան ու ներկայացնեն սեփական երկիրը, ներկայիս ծանրագույն մարտահրավերներից առավելագույնս անվնաս դուրս գալու և երկիրը առաջ մղելու համար:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal