Yerevan, 08.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Մարդկանց ստվար մասը գտնվում է դավադրությունների տեսության ազդեցության տակ.Ա. Սողոյան

Interview

Վերջին ամիսների ընթացքում հայ հասարակությանը պատուհասած երկու բավական լարված և սթրեսային դեպքերը չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մարդկանց հոգեվիճակի վրա: Նման ցնցումներից հետո մարդիկ ընկնում են մեկ այլ հոգեվիճակի մեջ, որից հետո երկար ժամանակ չեն կարողանում վերականգնել իրենց աշխատունակությունը, կորցնում են հավատը սեփական անձի ու երկրի հանդեպ և այլն:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ այնպիսի մասշտաբային խնդիրների ժամանակ, ինչպիսին ապրիլյան պատերազմն էր կամ հուլիսյան դեպքերը, շատ կարևոր է, որպեսզի իշխանությունները հասարակության հետ կարողանան ճիշտ հարաբերություններ ձևավորել և հասարակությանը հնարավորություն տան ճիշտ տեղեկատվություն ստանալ:

«Ցանկացած քաղաքացի, ով հասարակության մի մասնիկն է, պաշտոնական տեղեկատվական բացը սկսում է սեփական երևակայությամբ լրացնել: Եվ քանի որ մեր հասարակությունն ապրում է մի երկրում, որը դեռևս չի հաղթահարել անցումային երկրների դժվարությունները, մարդիկ դժգոհ են իրենց սոցիալ-տնտեսական վիճակից և այլն, այդ իսկ պատճառով իրենց տեղեկատվական բացը լրացնում են բացասական երևակայական տեղեկություններով»,- ասում է մասնագետը:

Ա. Սողոյանի ներկայացմամբ` պաշտոնական տեղեկատվության բացի հետևանքով մարդիկ սկսում են այդ բացը լրացնելու այլ աղբյուրներ որոնել, ինչն էլ իր հերթին կարող է անկանխատեսելի հետանքների պատճառ հանդիսանալ:

«Բացասական երևակայական տեղեկատվության պատճառով հասարակությունը դառնում է անկառավարելի, և երբ ձեռք է բերում ամբոխի հոգեբանություն, մարդիկ արդեն ոչ թե տրամաբանական, այլ ենթագիտակցական մղումների հետևանքով են քայլեր իրականացնում, ուստի ցանկացած լիդեր փորձում է հասարակությանը ամբոխի վերածել, որպեսզի հետո կարողանա «ստանալ» այն, ինչ ուզում է: Այլ կերպ ասած` նման դեպքերում հասարակությունը նմանվում է հեղհեղուկ մասսայի, բայց այդ դեպքում վտանգ կա, որ այն կարող է լիդերի ձեռքից նաև «փախչել»: Ուստի, հասարակությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելուց բացի, շատ կարևոր է հասարակությանը տրամաբանական շրջանակներում պահել, հակառակ դեպքում ամբոխի վերածված հասարակության մոտ սկսում են իռացիոնալ մտքերը գերակշռել, որի դեպքում արդեն առաջանում են խնդիրներ»,- ասում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահը:

Խոսելով հասարակության շրջանում սեփական իշխանությունների հանդեպ ձևավորված անվստահության մթնոլորտի մասին` Ա.Սողոյանը նշեց նաև, որ այն պետք է դիտարկել որպես մի քանի հարթությունների համախումբ, որոնցից քաղաքական հարթության բաղադրիչին ինքը` որպես մասնագետ, չի կարող անդրադառնալ:

«Անվստահությունը սովորական մարդկանց մոտ մշտապես ծնվում է անորոշության հետևանքով, իսկ քաղաքական տեսանկյունից՝ որոշակի շահերի ժամանակ: Այսօր մարդկանց ստվար մասը գտնվում է դավադրությունների տեսության ազդեցության տակ, որի ժամանակ ներարկվում է այն միտքը, թե հասարակությունն անզոր է, նրանից ոչինչ կախված չէ և այլ նմանատիպ անհեթեթություններ: Դրա պատճառը կրկին տեղեկատվության պակասն է: Նույնիսկ միջանձնային կոնֆլիկտները ծնվում են տեղեկատվության պակասի հետևանքով: Ուստի խնդիրները միմյանց հետ քննարկելն ավելի օգտակար է, քան դրանց մասին լռություն պահպանելը, քանի որ առաջինի դեպքում հնարավոր է լուծում գտնել, իսկ երկորդը հանգեցնում է կոնֆլիկտի»,- ասում է Ա. Սողոյանը:

Հոգեբույժի կարծիքով` կարևոր է նաև որևէ բան պահանջելուց առաջ ռեալ պատկերացում ունենալ, թե տվյալ պահանջը տվյալ ժամանակահատվածում հնարավո՞ր է արդյոք իրականացնել, թե՞ ոչ և արդյոք մարդիկ իրենցից կախված ամեն ինչ արել են, որպեսզի իրենց ցանկությունն իրականություն դառնա:

«Եթե մարդն իրական պատկերացում չունի իր հնարավորությունների մասին և, բացի այդ, իր ցանկությունն իրականացնելու համար իրենից կախված առավելագույնը չի անում, ոչինչ էլ չի ստացվի»- ասում է մասնագետը:

Արմինե Գրիգորյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia