Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՊԵԿ-ը գնալով գահավիժում է անդունդ

Analysis

Այն, որ ՊԵԿ-ի նոր ղեկավարի ներկայիս քաղաքականության արդյունքում հարկային ու մաքսային մուտքերի առումով գնալով ավելի ու ավելի բացասական ցուցանիշներ են արձանագրվում, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի: Այն, որ այս կառույցում մշտապես էլ խուսափել են թվերի լեզվով խոսել և իրական պատկերը բաց տեքստով ներկայացնել, փաստ է: Նման մոտեցմամբ ՊԵԿ-ը շարունակում է աշխատել ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, նոր պայմանագրեր են կնքվում և այլն, սակայն իրականում պատկերն այնքան գորշ է, որ շուտով օգոստոս ամիսը կավարտվի, բայց ՊԵԿ-ը մինչ այժմ նույնիսկ հուլիս ամսվա հարկային վիճակագրական տվյալները չի հրապարակել:

Ի դեպ, հուլիս ամսվա` նախորդ և ներկա տարիների համեմատությամբ պարզ է դառնում, որ այն իսկապես հուսադրող չէ, որին ավելի վաղ անդրադարձել էր Orer.am-ը:

Ոլորտն ուսումնասիրող փորձագետները վաղուց և բազմիցս ահազանգեր են հնչեցրել, որ տնտեսվարողների կաշին քերթելով բյուջե լցնելը վնասակար է երկրի համար և այն կարող է տնտեսությունը մինչև վերջ քայքայել, ինչի ականատեսն ենք արդեն: Բայց զավեշտալին այն է, որ ՊԵԿ-ը դեռևս շարունակում է հին ոճով աշխատել ու տնտեսվարողներին խեղդամահ անելով բյուջե «լցնել»` առանց հասկանալու, որ դանակը վաղուց հասել է «ոսկորին» և այլևս քերթելու ոչինչ չի մնացել:

Հետաքրքիրն այն է, որ այս պայմաններում որոշ պաշտոնյաներ կարող են իրենց թույլ տալ ու հայտարարել, որ Հայաստանում հնարավոր է հաջողակ գործարար լինել ու անհավանական եկամուտներ ունենալ, սակայն բերանը ջուր առած ՊԵԿ-ը լռեց և այդպես էլ չբացեց «գաղտնիքը», թե ինչպես է պատահում, որ գործելով նույն օրենսդարական դաշտում` մեկը տարիներով չի կարողանում ՊԵԿ-ի «մահակներից» ուշքի գալ և այդ ճանապարհին կորցնում է ամեն ինչ և հայտնվում փողոցում, իսկ մյուսը կարճ ժամանակում դառնում է հաջողակ ու կարողանում է վեցանիշ կամ յոթանիշ եկամուտներ ունենալ:

Հիմա էլ պարզում է, որ հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգն է այնքան ծանրաբեռնվել, որ չի կարողանում նորմալ աշխատել: Դրա հետևանքով համակարգում ստացված հարկային հաշիվների ստորագրման առումով խնդիրներ են ծագել, որոնք դեռևս կարգավորման փուլում են: Այդ կապակցությամբ ՊԵԿ-ը չի զլացել և հայտարարություն է տարածել, որ առկա խնդրի ամբողջական վերացման վերաբերյալ հարկային մարմինը լրացուցիչ հաղորդագրություն կտարածի:

Իսկ մինչ այդ «թերությունը» վերացնելը ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «Ստացված հարկային հաշիվները խնդրի ամբողջական վերացման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվող՝ խնդրի վերացման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ստորագրելու դեպքում հարկ վճարողները այդ հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող են հաշվանցել ապրանքների ձեռք բերման կամ ծառայությունների ստացման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով, եթե բավարարված են հաշվանցումների կատարման համար օրենքով սահմանված այլ պահանջները:

Միաժամանակ, մինչև խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է նաև հետևյալ հնարավորությունը.

ա. այն հարկային հաշիվները, որոնց համար հնարավոր է գեներացնել PDF փաստաթուղթ (հարկային հաշիվը բացվում է PDF ֆորմատով), կարող են ստորագրվել անհատական,

բ. այն հարկային հաշիվների փոխարեն, որոնց համար հնարավոր չէ գեներացնել PDF փաստաթուղթ և ստորագրել, կարող են դուրս գրվել նոր հարկային հաշիվներ` նախկին մատակարարման ամսաթվով: Համակարգում առկա խնդիրների վերացումից հետո նախկինում դուրս գրված հարկային հաշիվները հնարավոր կլինի չեղյալ համարել` կրկնակի հաշվառումից խուսափելու նպատակով»:

Հիմա էլ պարզվում է` ՊԵԿ-ը որոշել է իր մեղքը էլեկտրոնային համակարգի վրա գցելով տնտեսվարողներին տուգանելու նոր հեքիաթներ հորինել: Բնական է, որ իրենց կայքում տեղադրված այս հայտարարության մասին «կենդանի» մնացած տնտեսվարողներից շատ քչերը տեղյակ կլինեն, ինչն էլ ՊԵԿ-ի համար հերթական լավ առիթը կլինի, որ օգոստոս ամսվա համար մարդկանց գրպանները կրկին մի լավ դատարկի:

Բայց նման ձևերով և տեմպով «յո՞ երթաս» հարգելի ՊԵԿ ղեկավարություն: Ինչքա՞ն եք որոշել ձգել խեղդամահ եղած տնտեսվարողների գոտիները: Եթե ձեր ուժը չի պատում յուրայինների վրա, պետք է այդ թվերը ժողովրդի՞ց քամեք, բայց մինչև ե՞րբ ու ինչքա՞ն: Չե՞ք տեսնում, որ վաղուց յուրայինների սանձերը քաշելու, ոչ թե հերթական խաղերը մոգոնելով մարդկանց կեղեքելով բյուջեն լցնելու ժամանակն է:

Եթե ձեր ուժը յուրայինների վրա չի պատում, այդպես էլ ասեք, այլ ոչ թե դարան մտած կատվի նման անվերջ այստեղից-այնտեղից գումար ճանկելով բյուջե լցնելով զբաղվեք:

Արմինե Գրիգորյան

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer