Ապրիլյան պատերազմից հետո կյանքը շարունակվեց: Բաց վերքով շարունակեցինք մասնակցել ծնունդների, հարսանիքների, կազմակերպեցինք երգի, պարի, կինոյի փառատոններ, տխուր դեմքներիս քաշեցինք ծուռումուռ ժպիտն ու ապրեցինք: Բայց էլի մտքով սահմանին՝ ամեն առիթիվ առաջ հիշելով ու խմելով զինվորի կենացը:
Ամառը եկավ, բաժանվեցինք բանակների ու իրար դեմ ելանք՝ հայը հայի դեմը: Հայը կոտորեց փողոցում իր իրավունքների համար պայքարող քաղաքացուն, լրագրողին, հաց բերողին: Վերքն ավելի խորացավ, չկա ոչ մի լավ լուր: Ու մեկ էլ Ռիոյում մերոնք չեմպիոն են դառնում, Հայաստան մեդալ են բերում:
Սակայն ամենակարևոր բանը, որ նրանք բերեցին, ժպիտն էր մեր դեմքին՝ մեր հոգսաշատ ու վշտից ծռմռված դեմքին:
Փառք ձեզ, տղաներ: