Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Learn Armenian Online-ի հիմնադիր. Հայաստանում օնլայն բիզնեսի զարգացման հնարավորություններն այդքան էլ լիարժեք չեն

Interview

Ապագայում՝ մարդը կարողանալու է բազմաթիվ գործառույթներ իրականացնել առանց տանից դուրս գալու՝ ինտերնետի միջոցով: Կրթությունը դրանցից միայն մեկն է: Եւ օնլայն վճարումը պետք է նույնքան հեշտ եւ խնդիր չառաջացնող գործընթաց լինի, որքան հեռախոսազանգ կատարելը: Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ օնլայն վճարային համակարգերի գործունեությունը մեր երկրում լիարժեք ապահովելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ հարցարզույցում ասաց «Սովորիր հայերեն առցանց»  օնլայն դպրոցի հիմնադիր Գոհար Մարտիրոսյանը: Սեփական բիզնեսի հիմնադրումից հետո Գոհարը, ով մոտ 10 տարի լրագրությամբ էր զբաղվում, այսօր յուրացնում է ինտերնետում հաջողությամբ բիզնես վարելու նորագույն առարկաները: Գոհարը հարցազրույցում անդրադարձավ նաեւ օնլայն բիզնեսի դժվարություններին, որոնց լուծմանը պետք է աջակցի պետությունը, որովհետեւ դա մրցունակության գրավականներից է:      

-Պատմեք Ձեր բիզնեսի մասին, ե՞րբ եք բացել: Ի՞նչ նպատակ ունեիք, եւ արդյոք սպասելիքներն արդարացնում է:

«Սովորիր հայերեն առցանց» («Learn Armenian Online») նախագիծը գործարկելեմ 2015թ-ի հոկտեմբերին, գրեթե առանց ներդրումների, բայց կարեւոր գործ անելու մեծ ցանկությամբ: Դրան նախորդած ավելի քան տասնամյա լրագրողական աշխատանքիս ընթացքում բազմաթիվ երկրներ եմ այցելել՝ գործուղումների եւ սեմինարների, եւ մշտապես շփվել եմ տեղի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Այդ շփումների ընթացքում գիտակցեցի, որ երիտասարդ սփյուռքահայերի շրջանում մայրենի լեզվի իմացության մեծ խնդիր կա: Հասկացա նաեւ, որքան դժվար է պահպանել հայկական ինքնությունը՝ ապրելով օտար երկրում, որտեղ միշտ չէ, որ հայկական կրթական կենտրոններ կամ հայերենի ուսուցիչներ կան: Միեւնույն ժամանակ ինձ համար ակնհայտ էր, որ արտերկրում բնակվող հայերի շրջանում մայրենիի ուսումնասիրման պահանջարկն ու ցանկությունը կա: Ու երբ տեղեկացա առցանց ուսուցման մեթոդների մասին, ծանոթացա առցանց լեզվական դպրոցներին, որոնք գնալով ավելի մեծ տարածում են գտնում աշխարհում, հասկացա, որ սա գերազանց տարբերակ է հայերենի իմացությունը տարածել այն վայրերում, որտեղ այլ եղանակով այն սովորելը դժվար է: Գաղափարը երկար ժամանակ խորհրդածելուց հետո անցա դրա իրագործմանը: Մի քրոջս խորհրդով գտա կայքերի կոնստրուկտոր եւ ինքնուրույն պատրաստեցի www.learnarmenianonline.com կայքը: Մյուս քույրս պատրաստեց նախագծի տարբերանշանը եւ վիզուալ մյուս ատրիբուտները: Կամաց-կամաց հավաքեցի նաեւ հիանալի ուսուցիչների թիմ եւ անցա գործի: Ինքս զբաղվում եմ սոցցանցերում նախագծի մասին տեղեկատվության տարածմամբ, կայքի օպտիմիզիացիայով, թիմի աշխատանքի համակարգմամբ, հաշվապահությամբ, կազմակերպչական եւ օժանդակ այլ գործառույթների իրականացմամբ: Սովորեցի նախկինում անծանոթ բազմաթիվ եզրույթներ՝ SEO, SMM, եւայլն, հմտանում եմ մի քանի նոր մասնագիտությունների մեջ: Երբ սեփական բիզնես ես նախագծում, քեզ պատկերացնում ես միանգամից ղեկավարի կաշվե բազկաթոռին սեփական գրասենյակում՝ լուրջ խնդիրներ լուծելիս: Բայց երբ գործի ես անցնում, հասկանում ես, որ այդ գրասենյակից, եւ նույնիս կկաշվե բազմաթոռից քեզ բաժանում են տքնաջան աշխատանքի բազմաթիվ ժամեր, ամիսներ եւ տարիներ: Բայց դա ինձ արդեն չի վախեցնում, քանի որ հիմա շատ ավելի մեծ բավականություն եմ ստանում նախագծի զարգացման գործընթացից, աշակերտների դրական գնահատականներից, հայերենի փայլուն մասնագետների հետ շփումից:

-Շա՞տ են հայերեն սովորելու ցանկություն ունեցողները: Ո՞ր երկրներից են նրանք, եւ ինչի համար են ցանկանում հայերեն սովորել:

Քանի որ մեր նախագիծը չունի հովանավորներ, աշխատում ենք չնչին ներդրումներով ու գրեթե առանց գովազդային բյուջեի, հետեւաբար մեր մասին տեղեկատվությունը տարածում ենք հիմնականում սոցցանցերի միջոցով: Ինձ հաճելիորեն զարմացրեց ցանկացողների թիվը, որոնք մեզ դիմում են աշխարհի շատ երկրներից: Ունեցել ենք դիմումներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Շվեյցարիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից եւ այլ երկրներից: Ի զարմանս ինձ, դիմողները ոչ միայն էթնիկ հայեր են: Շատ են հայերի հետ ամուսնացած կանայք եւ տղամարդիկ, որոնք ցանկանում են տիրապետել իրենց կողակցի լեզվին, շփվել նրա բարեկամների հետ: Նման զույգերում օտարազգի կողակիցը հաճախ ցանկանում է, որ իրենց երեխաները նույնպես հայերեն իմանան: Բացի այս ամենից, մեզ դիմում են նաեւ պարզապես հայոց լեզվի եւ մշակույթի սիրահարներ: Մեր աշակերտուհիներից մեկը՝ ազգությամբ ռուս, ով մեզ միանալուց առաջ եւս մի քանի տարի հայերեն է սովորել, այժմ ապրում եւ աշխատում է Հայաստանում: Ասումէր. «Գիտեմ, որ մարդկանց հետ հաղորդակցվելու խնդիր չեմ ունենա, ռուսերեն էլ կարող եմ խոսել, բայց ուզում եմ հայաստանցիների հետ իրենց լեզվով շփվել»:

-Օնլայն բիզնես գործունեության համար անհրաժեշտ է նաեւ օնլայն վճարային միջոցների կիրառման հնարավորություն: Այն, ըստ ձեզ, բավարա՞ր է հայաստանյան իրականության համար:

Կարեւոր հարցերից մեկը, որ ինձ տալիս էի նախագիծը գործարկելուց առաջ, դա վճարումներ ընդունելու եղանակն էր: Արտասահմանից վճարումներ ընդունելու ամենաունիվերսալ եւ տարածված եղանակը PayPal վճարային համակարգն է: Քանի որ գործարկման պահին բնակվում էի Ռուսաստանում, իսկ այնտեղ համակարգը լիարժեք գործում է, որոշեցի դրանից օգտվել: Սակայն ներկայում մեր ընտանիքը մտադիր է վերադառնալՀայաստան, եւ մեծագույն խնդիրներից մեկը, որի առջեւ կանգնած եմ ես, դա վճարային համակարգի հարցն է, քանզի Հայաստանում PayPal-ը գործում է միայն մեկ ուղղությամբ, առանց հաշվից գումար հանելու հնարավորության: Բացի այդ, Ռուսաստանում PayPal-ից օգտվելը եւս, այսպես ասած, «ստորջրյա քարեր» ունի: Երկրի գործող օրենսդրության համաձայն, գործարքների գերակշռող մասն իրականացվում է ռուսական ռուբլիով: Այս սահմանափակումը տարածվում է նաեւ PayPal-ի վրա: Էլեկտրոնային վճարային այս համակարգում ձեր հաշվից գումար կարող եք հանել միայն ռուբլիով: Տարադրամը բանկային հաշվի վրա դուրս բերելիս վերածվում է ռուբլիի՝ որոշակի կորուստներով: Հայաստանում որպես օնլայն վճարումներ ընդունելու այլընտրանքային տարբերակ այժմ ուսումնասիրում եմ Skrill վճարային համակարգը, որը, սակայն, այնքան լայնտարածում չունի արտասահմանում, ինչպես PayPal-ը: Ուստի, կարող եմ ասել, որ ներկայում Հայաստանում օնլայն բիզնեսի զարգացման հնարավորություններն այդքան էլ լիարժեք չեն: Եթե PayPal-ը Հայաստանում լիարժեք գործի, մտադիր եմ նախագիծը զարգացնել եւ ընդլայնել: Ունեմ շատ հետաքրքիր ծրագրեր դրա հետ կապված: Մտադիր եմ ավելացնել այն լեզուները, որոնցով դասավանդում ենք հայերեն: Ներկայում դրանք միայն անգլերենն ու ռուսերենն են: Մտածում եմ նաեւ այլ լեզուների դասավարդում ավելացնելու մասին: Կան նաեւ նախագծի զարգացման այլ ծրագրեր:

-Ապագայում ինչպե՞ս եք ընդլայնելու ձեր բիզնեսը, եւ ի՞նչ ուղիներով:

Հեռավոր ապագայի համար ունեմ նախագիծս մի ամբողջ օնլայն համալսարանի վերածելու ամբիցիոզ ծրագիր: Չգիտեմ, կհաջողվի՞ այն իրագործել, թե՝ ոչ, բայց վստահեմ, որ ապագան օնլայն կրթությանն է պատկանում: Աշխարհի շատ խոշոր համալսարաններ արդեն օնլայն դասընթացներ են առաջարկում եւ լիարժեք ավարտական վկայականներ տալիս: Առաջատար երկրների հետ համընթաց քայլելու համար Հայաստանը եւս պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի: Վստահ եմ, որ ապագայում մարդը կարողանալու է բազմաթիվ գործառույթներ իրականացնել առանց տանից դուրս գալու՝ ինտերնետի միջոցով: Կրթությունը դրանցից միայն մեկն է: Եւ օնլայն վճարումը պետք է նույնքան հեշտ եւ խնդիր չառաջացնող գործընթաց լինի, որքան հեռախոսազանգ կատարելը: Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ օնլայն վճարային համակարգերի գործունեությունը մեր երկրում լիարժեք ապահովելու համար:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal