Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Ինչո՞ւ անկում գրանցվեց. «Հայոց Աշխարհ»

Տնտեսություն

«Հայոց Աշխարհ» թերթը գրում է.

Հուլիսին Հայաստանում արձանագրված տնտեսական ցուցանիշները հնարավոր է առաջիկայում ճշգրտվեն:Դրանք, ըստ էության, անակնկալ են եղել կառավարության համար: Թեև ի հայտ եկած նոր խնդիրներին, վերջինս անկման այդպիսի պատկեր չի ակնկալել: Պատահական չէր, որ վիճծառայության հրապարակումից հետո էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ պատրաստվում են ուսումնասիրել տնտեսական անկման պատճառները: Ուսումնասիրություններից հետո անցած շաբաթվա վերջին, մեր տեղեկություններով, կառավարությունում տեղի է ունեցել քննարկում: Պարզվել է, որ որոշ ցուցանիշներում առկա են անհամապատասխանություններ: Տնտեսական ոլորտի գերատեսչությունների առանձին տվյալներ չեն համընկնում վիճակագրական ծառայության ցուցանիշների հետ: Ո՞րն է դրա պատճառը, հայտնի չէ:

Ամեն դեպքում, սպասվում է, որ անհամապատասխանությունները կշտկվեն վիճծառայության կողմից հուլիսի տնտեսական ակտիվության վերջնական արդյունքների հրապարակման ժամանակ: Հիշեցնեն, որ դա լինում է հաջորդ ամսվա վերջին օրը: Մինչ այդ տնտեսական ակտիվության ցուցանիշը հրապարակվում է օպերատիվ տվյալների հիման վրա:

Անհամապատասխանությունների վերացումից հետո ինչքանո՞վ կփոխվեն տնտեսական արդյունքները կամ ընդհանրապես կփոխվե՞ն, թե՞ ոչ, պարզ կլինի վաղը: Անկախ դրանից կասկած չկա, որ ցուցանիշների ճշգրտումը բազմաթիվ խոսակցությունների տեղիք կտա: Առանց այդ էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում վիճակագրական տվյալների նկատմամբ վստահության խիստ պակաս կա: Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ դրանք երբեմն-երբեմն ենթարկվում են ճշգրտումների:

Ավելին, մի քանի ամիս առաջ իճծառայությունն աճի այնպիսի ցուցանիշներ էր հրապարակել ներկրումների վերաբերյալ, որ մի պահ թվաց, թե ներքին սպառման պահանջարկը շեշտակի ավելացել է: Հետո իհարկե,հերքվեց, որ նման բան է տեղի ունեցել: Ու դա հիմնավորվեց նրանով, որ մի շարք կազմակերպություններ սխալմամբ անհավանական մեծ թվեր են ներկայացրել:

Հերթական անգամ վիճակագրությունը կանգնած է ցուցանիշները ճշգրտելու խնդրի առջև: Իհարկե, իր հրապարակումներում վերջինս հիմնվում է կազմակերպություններից ստացված տվյալների վրա: Եթե դրանք հավաստի չեն, անշուշտ, այս կառույցը մեղավորություն չունի: Սակայն երբեմն լինում են ակնհայտ վրիպումներ, որոնք դժվար է չնկատել: Գոնե նման սխալները վիճծառայությունը պարտավոր է ճշտել՝ մինչև հրապարակելը: Վերջին հաշվով դա առաջին հերթին հարվածում է իր, առանց այն էլ, ցածր հեղինակությանը:

Ինչևէ, մինչ մեկ օր անց պարզ կլինի, թե հուլիսի ցուցանիշները որքանով կճշգրտվեն, նշենք, որ այդ ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ոչ միայն աճ չգրանցվեց, այլև արձանագրվեց 4,3-տոկոսանոց անկում: Սա տարօրինակ էր այնքանով, որ տևական ժամանակ տնտեսության մեջ նման դրսևորումներ չէին նկատվել:

Անշուշտ, հուլիսին տնտեսական գործընթացների վրա բացասական ազդեցություն ունեցող բավական պատճառներ կային: Սակայն արդյո՞ք դրանք բավարար էին նման անկում գրանցելու համար: Նույնիսկ ղարաբաղա-ադրբեջանական ապրիլյան սրացումների ժամանակ Հայաստանում տնտեսական ակտիվությունը չնվազեց:

Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրել, որ հուլիսին ձևավորված միջավայրը տնտեսական գործընթացների համար բավականաչափ լարված էր: Դա կապված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների հետ:

Ինչպես հայտնի է, փլուզումների հետևանքով հունիսի վերջից դադարեց գործել Վերին Լարսի անցակետը, որով իրականացվում են Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը: Ճանապարհային այս հանգույցը շարունակեց փակ մնալ նաև հուլիսի առաջին կեսին: Որքան էլ այդ շրջանում հայաստանյան փոխադրումներ իրականացվում էին լաստանավով, այնուամենայնիվ հասկանալի է, որ այն չէր կարող լիարժեք փոխարինել ցամաքային ճանապարհին: Բազմաթիվ, հատկապես փոքր տնտեսվարողներ, որոնց համար լաստանավից օգտվելը՝ թանկ լինելու պատճառով այնքան էլ ձեռնտու չէ, ստիպված էին հետաձգել իրենց ապրանքների տեղափոխումը կամ ընդհանրապես հրաժարվել դրանից:

Հուլիսի երկրորդ կեսից Վերին Լարսի անցակետի գործունեությունը երականգնվեց: Սակայն մինչև այժմ ճանապարհայի այս հանգույցը անհասկանալի պատճառներով շահագործվում է, այսպես ասած, ոչ լիարժեք ռեժիմով: Գիշերային ժամերին այն շարունակում է փակված մնալ՝ որոշակի դժվարություններ ստեղծելով բեռնափոխադրումների համար:

Վերին Լարսի անցակետի հետ կապված իրավիճակը անշուշտ չէր կարող չազդել Հայաստանի տնտեսական գործընթացների վրա: Պատահական չէր, որ թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը՝ գերազանցապես արտահանման աճով պայմանավորված, ավելացավ, այնուհանդերձ հունիսի նկատմամբ դրսևորվեցին բացասական միտումներ: Կրճատվեց ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը:

Հուլիսին բեռնափոխադրումենրի հետ կապված դժվարությունները լիարժեք չհաղթահարած՝ տնտեսությունը կանգնեց ներքին միջավայրից թելադրված նոր ռիսկերի առջև: Խոսքը ՊՊԾ գնդի գրավման հետևանքով առաջացած քաղաքական լարվածության մասին է: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե դա քիչ կապ ունի տնտեսական գործընթացների հետ: Իրականում սակայն այնքան էլ այդպես չէ: Տնտեսությունը շատ զգայուն է այդպիսի իրադարձությունների նկատմամբ և չէր կարող չարձագանքել այդ իրավիճակին: Նման պայմաններում տնտեսվարողների մոտ ձևավորվում են որոշակի սպասումներ՝ ազդելով նրանց վարքագծի վրա: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ներդրումներին:

Սրանք այն երկու կարևոր գործոններն էին, որոնք հուլիսին ազդեցին Հայաստանի գործարար միջավայրի և տնտեսական ցուցանիշների վրա: Սակայն կառավարությունը հույս ունի, որ այդ ազդեցությունն այնքան մեծ չի եղել, որքան ցույց են տալիս վիճծառայության հրապարակած օպերատիվ տվյալները:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»