Կարել Յարոլիմ. Ցանկանում ենք հաղթել Հայաստանի հավաքականին
ՍպորտՉեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը խոսել է Հայաստանի հետ առաջիկա ընկերական հանդիպման մասին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավում:
«Որոշակի սպասումներ ունեմ Հայաստանի հետ խաղից: Ինձ համար նույնպես այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ հանդես ենք գալու Մլադա Բոլեսլավում, որտեղ աշխատել եմ որոշ ժամանակ: Հանդիպման գլխավոր կարևորությունը հոգեբանական տեսանկյունն է, որպեսզի լավ տրամադրությամբ մոտենանք ընտրական մրցաշարին:
Հիանալի է, որ որակավորման փուլից առաջ կարող ենք անցկացնել գոնե մեկ նախապատրաստական հանդիպում: Այն մեզ կօգնի ավելի ճիշտ որոշումներ կայացնել Հյուսիսային Իռլանդիայի հետ դիմակայությունից առաջ: Անհատական զրույցներ եմ ունեցել ֆուտբոլիստների հետ, որոնք գիտեն, թե ինչ եմ նրանցից սպասում:
Ինձ համար ամենակարևորն այն է, որ խաղացողները Հայաստանի հետ հանդիպմանը մոտեցել են ամենայն լրջությամբ: Արդյունքը չի կարող նույնպիսի վճռորոշ դեր ունենալ, ինչպես նախկինում էր: Էական է լինելու խաղային գործընթացը: Չնայած որ ցանկանում ենք հանդես գալ ու հաղթել:
Ինչ վերաբերում է «Սպարտա» վերադարձած Թոմաշ Ռոսիցկուն, ապա կարող եմ ասել, որ նա թեև երիտասարդ չէ, սակայն դեռ ինչ-որ բան կարող է տալ թիմին»,- Յարոլիմի խոսքը մեջբերում է Fotbal.cz-ը: