Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


Իրանում ՀՀ դեսպան Թումանյանը հանդիպել է Սպահանի նահանգի մի շարք պաշտոնյաների հետ

Հասարակություն

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 28-29-ը աշխատանքային այցով գտնվում էր Սպահանի նահանգում, որտեղ հանդիպումներ է ունեցել նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, Սպահանի քաղաքապետ Մեհդի Ջամալինեժադի, Սպահանի համալսարանի ռեկտոր Հուշանգ Թալեբիի, Իրանի ռադիոհեռուստատեսության Սպահանի կառույցի գլխավոր տնօրեն Մասուդ Ահմադի Աֆզադիի, Սպահանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Աբդալվահաբ Սահլաբադիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Սպահանի նահանգապետի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և հայ համայնքի դերակատարությանը: Քննարկվել են Սպահան նահանգի հետ տնտեսական, մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը: Դեսպան Թումանյանը ներկայացրել է հայ-իրանական տնտեսական հնարավորությունները, որոնք ստեղծվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, ընդգծել միջմարզային համագործակցության զարգացման կարևորությունը:

Նահանգապետ Զարգարփուրն իր հերթին ներկայացրել է Սպահան նահանգի արդյունաբերական հնարավորությունները` կարևորելով, մասնավորապես, զբոսաշրջության բնագավառում հայկական կողմի հետ համագործակցությունը, մարդկանց միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում գոհունակությամբ արձանագրվել է, որ մի քանի ամիս է, ինչ գործում է ուղիղ օդային հաղորդակցություն Երևանի և Սպահանի միջև:

Սպահանի քաղաքապետ Մեհդի Ջամալինեժադի հետ զրույցի ընթացքում արձանագրվել է, որ Երևանը և Սպահանը, որպես քույր քաղաքներ, պետք է խորացնեն մշակութային և հումանիտար համագործակցությունը՝ հասարակություններին ներկայացնելով երկու քաղաքների հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Քննարկվել են Երևանում և Սպահանում փոխադարձ մշակույթի շաբաթներ անցկացնելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորությունները:

Սպահանի համալսարան այցի շրջանակներում ռեկտոր Հուշանգ Թալեբին դեսպան Թումանյանին ներկայացրել է համալսարանի և օտար լեզուների ֆակուլտետում գործող հայոց լեզվի և գրականության ամբիոնի գործունեությունը: Կարևորվել է ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի, ինչպես նաև գիտակրթական և հետազոտական նախագծերի իրականացումը:

Իրանի ռադիոհեռուստատեսության Սպահանի կառույցի գլխավոր տնօրեն Մասուդ Ահմադի Աֆզադիի հետ հանդիպմանը շեշտվել է լրատվամիջոցների միջև համագործակցության կարևորությունը՝ փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացման, մշակույթի և հումանիտար կապերի ամրապնդման առումով:

Սպահանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Աբդալվահաբ Սահլաբադիի հետ քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերը: Ընդգծվել է Հայաստանի առևտրային ռեժիմների (ԵԱՏՄ, GSP+ և այլն) շնորհիվ իրանցի գործարարների համար համապատասխան արտաքին շուկաների հասանելիությունը: ՀՀ դեսպանը ներկայացրել է ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականությունը և ներդրումային հնարավորությունները:

Աշխատանքային այցի ընթացքում դեսպան Թումանյանը այցելել է նաև նահանգի արդյունաբերական ձեռնարկություններ, որտեղ քննարկել է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Նոր Ջուղայի ազգային առաջնորդարան:

 

Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան