Գաբիգոլը տեղափոխվեց Ինտեր
SportՄիլանի «Ինտերը» պաշտոնապես հայտնել է բրազիլական «Սանթոսից» Գաբրիել Բարբոզային ձեռք բերելու մասին:
20-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Տրանսֆերի արժեքը չի հաղորդվում, սակայն ոչ պաշտոնական տվյալներով այն կազմել է 25 մլն եվրո: Գաբիգոլը Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն: