Ադրբեջանում դադարեցրել են արտարժույթի վաճառքը
International newsՕգոստոսի 30-ից ադրբեջանական բանկերը դադարեցրել են արտարժույթի վաճառքը:
haqqin.az-ը հայտնում է, որ Respublika բանկում չեն բացատրել վաճառքի դադարեցման պատճառը, նկատելով միայն, որ «այդ որոշումը կայացվել է բանկի ղեկավարության կողմից»: «Աթաբանկում» ու AFB բանկում ասել են, որ արդեն մի քանի օր է դոլար չեն վաճառում: Nikoil բանկում ասել են, որ օգոստոսի 30-ին դադարեցրել են արտարժույթի բոլոր տեսակների վաճառքը:
Նշենք, որ նախօրեին երկրի Նավթային հիմնադրամը 50 մլն դոլար է աճուրդի դրել, որոնք ձեռք են բերել 29 առեւտրային բանկեր: Ոչ պաշտոնական տվյալներով, պահանջարկը մի քանի անգամ բարձր է եղել: