Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Չեխիայում
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Չեխիայում անցկացրել է առաջին մարզումը, որը տեղի է ունեցել Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոնում»:
Նույն ստադիոնում օգոստոսի 31-ին Երեւանի ժամանակով 21։15-ին կմեկնարկի Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։
Հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը, որի ընթացքում մարզիչները փորձարկել են մի քանի տակտիկական սխեմաներ, հաղորդում է ՀՖՖ կայքը։ Ֆուտբոլիստները նաեւ աշխատել են հարվածների եւ ստանդարտ դիրքերի իրացման վրա։