Եմենում քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը հասել է 10.000-ի. ՄԱԿ
Международные новостиԵմենում քաղաքացիական պատերազմի ընթացքում մահացածների թիվը հասել է 10.000-ի. այս մասին հայտնել է Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ջեյմի ՄաքԳոլդրիկը:
Նրա խոսքով, այդ թիվը հիմնված է պաշտոնական տեղեկության վրա, որը ներկայացրել են երկրի բուժհաստատությունները:
ՄաքԳոլդրիկը նշել է, որ մահացածների փաստացի թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ երկրի շատ շրջաններում չկան բուժհաստատություններ և մահացածները չեն գրանցվում:
Նա կոչ է արել հակամարտության կողմերին անել հնարավոր ամեն ինչ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության համար. փոխանցում է BBC-ն:
Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնում էին, որ հակամարտության 18 ամիսների ընթացքում մահացել է մոտ 6.000 մարդ: