Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Նույնիսկ եթե Բալասանյանը հավաքի 100 տոկոս ձայն, Գյումրիում նա ընկալվելու է որպես նշանակովի քաղաքապետ

Interview
Հոկտեմբերին Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրությունների թեմայով զրուցել ենք քաղաքական վերլուծաբան Լևոն Մարգարյանի հետ...
 
- Լևոն, հոկտեմբերին Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց մենք արդեն տեսնում ենք, որ կա որոշակի լարվածություն: Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը:
 
- Ես չեմ հիշում որևէ ընտրություն Գյումրիում, որ լարված չի անցել: Միակ ընտրությունը եղել է նախորդ ՏԻՄ ընտրությունը, որտեղ Բալասանյանը առանց մեծ դժվարությունների քաղաքապետ դարձավ: Ասում եմ դարձավ, որովհետև այդ ժամանակ քաղաքական համապատասխան որոշմամբ նրա հավանական մրցակիցներն ուղղակի չկարողացան մասնակցել ընտրությունների և Բալասանյանի հիմնական մրցակիցը ներկայիս դաշնակցական մարզպետն էր: Բայց այդ դեպքում էլ լարված էր անցել մինչև ընտրությունների ժամանակահատվածը: Քաղաքապետի պաշտոնից, հետո էլ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից հեռացվել էր Վարդան Ղուկասյանը: Մնացած բոլոր դեպքերում ընտրությունները լարված են անցել: Խոսքը վերաբերում է ոչ միայն ՏԻՄ ընտրություններին, այլև համապետական ընտրություններին: Այնպես որ այժմ Գյումրիում առկա լարվածությունը այնքան էլ նոր բան չէ: Բայց կան բովանդակային տարբերություններ:
 
- Ի՞նչ տարբերությունների մասին է խոսքը:
 
- Նախ, եթե նայենք ընտրապայքարի ցուցակը, կտեսնենք բազմազան ուժեր: Հայաստանի գրեթե բոլոր գործող քաղաքական ուժերը ներկայացված են, ներկայացվել են նաև տեղական ուժեր: Պառլամենտական համակարգին անցումը կարևորեց ՏԻՄ ընտրություններին ուժերի մասնակցությունը: Յուրաքանչյուր կուսակցություն այժմ, անկախ արդյունքներից ներկայացնում է որոշակի ցուցակ մարզերում և քաղաքներում, որպեսզի հետագայում այդ ցուցակն իր համար դառնա հիմք պառլամենտական ընտրություններին մասնակցելու: ՏԻՄ և պառլամենտական ընտրությունների միջև ժամանակահատվածը շատ մեծ չէ և պատշաճ քարոզարշավի դեպքում հնարավոր կլինի մեկ ընտրությունից մյուսը տանող ընթացքում սեփական էլեկտորատ ձևավորել: Սա ֆորմալ մասով:
Ոչ ֆորմալ մասով տարբերությունն այն է, որ չկա Գյումրիին բնորոշ ընտրական պրոցեսների կրիմինալ ֆոնը: Վարդան Ղուկասյանն ընդհանրապես քաղաքական ֆիգուր չէ այլևս, իսկ Մարտուն Գրիգորյանը, երբ մի քանի ամիս առաջ փորձեց քաղաքական հավակնություններ ցուցաբերել, անմիջապես թե Գյումրիում, թե Երևանում համապատասխան հակադրութան արժանացավ և դուրս էկավ ընտրապայքարից: Սովորաբար հենց այս երկու անձիք իրենց թիմերով և ռեսուրսներով էին մասնակցում ընտրությունների: Սա որակապես նոր պայքար է խոստանում: Իհարկե չենք կարող ասել, որ այժմ Գյումրիում ընտրապայքարի մասնակցող բոլոր ուժերն ու անհատները քաղաքական մեծ փորձառություն ունեն, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ դեռ քարոզարշավը չսկսկված սև փիառի ահռելի չափաբաժին է ներարկվում դաշտ, բայց ամեն դեպքում մենք կրիմինալ ռեսուրսի փոխարեն տեսնելու ենք քաղաքական,կամ գոնե քաղաքականին մոտ պայքար:
 
- Եթե Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը չեն մասնակցում ընտրություններին, կարո՞ղ ենք ասել, որ գործող քաղաքապետը լուրջ մրցակիցներ չունի:
 
- Գյումրիում մինչև վերջերս հենց այդ մտայնությունն էր տիրում: Հիմնական մրցակիցները չկան և Բալասանյանը առանց դժվարությունների մտնում է ընտրական փուլ: Բայց քանի որ ամեն ինչ չէ, որ որոշվում է վերևից ու մեկ հրամանով, և տեղերում նույնպես վերադասավորումներ են տեղի ունենում, իրավիճակը փոխվեց: Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ հավակնություններ ներկայացրեց ԲՀԿ-ն՝ հանձինս Վարդևան Գրիգորյանի: Սա իրավիճակը փոխում է այն առումով, որ ԲՀԿ-ն Գյումրիում նախորդ պառլամենտական ընտրություններին հաղթել է համամասնական ընտրակարգով, իսկ ԲՀԿ թեկնածուն մեծամասնական ընտրակարգով հաղթեց ՀՀԿ թեկնածուին: Բնականաբար ներկայիս ԲՀԿ-ն առաջվանը չէ, շատ ռեսուրսներ են արտահոսել ԲՀԿ-ից, բայց ԲՀԿ թեկնածուն կարող է իրական գլխացավանք դառնալ իշխանության համար, որովհետև պակաս ռեսուրսների չի տիրապետում: Բացի այդ, Գյումրին որպես պատրիարխալ ու ավանդական քաղաք, չնայած իր ընդդիմադիր տրամադրություններին, ՏԻՄ ընտրությունների և պառլամենտական ընտրությունների մեծամասնական ընտրակարգի ժամանակ նախընտրում է ձայն տալ այնպիսի թեկնածուների, որոնք իրենցից «ուժ» են ներկայացնում: ԲՀԿ կողմից ընտրապայքարին մասնակցության հայտը էականորեն խախտեց Բալասանյանի և նրա կողմնակիցների անդորրը, դրան ականատես եղանք հենց առաջին օրերից, երբ արդեն ընտրապայքարի հիմնական մասնակիցները հայտնի դարձան: Հետագայում, արդեն, երբ ակտիվորեն քննարկվեց Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացի շնորհելու հարցը, պարզ դարձավ, որ հիմնական ընտրապայքարն ընթանալու է հենց այս երկու թեկնածուների ՝ Սամվել Բալասանյանի և Վարդևան Գրիգորյանի միջև:
Մյուս դժվարությունը կապված է ԳԱԼԱ կուսակցության և մասնավորապես Լևոն Բարսեղյանի ՝ այդ կուսակցության երկրորդ համարով ներկայանալու հետ: Այս կուսակցությունն էլ կարող է իր վրա վերցնել Գյումրիում առկա ընդդիմադիր տրամադրությունները և բարդացնել Բալասանյանի կանխատեսած խաղաղ ընտրապայքարը:
Ամեն դեպքում հստակ է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ խաղաղ, հանգիստ ընտրություններ չեն անցնելու և ընտրապայքար լինելու է:
 
- Շատ քննարկվեց նաև Բալասանյանի ՝ ՀՀԿ ցուցակով առաջադրվելու, այնուհետ այդ ցուցակը Բալասանյան անվանակոչելու հետ կապված: Ինչ եք կարծում, կողմերից ո՞ր մեկն էր նախաձեռնողը այս անվանափոխությունների:
 
- Պարզ է մի բան, ՀՀԿ-ն Գյումրիում կադրային խնդիրներ ունի: Նաև այդ կադրային խնդիրների պատճառով ժամանակին իշխանությունը տարբեր ընտրություններ էր ձախողում Գյումրիում: Վարդան Ղուկասյանի քաղաքականությունը լքելուց հետո այս խնդիրն անընդհատ առկա է եղել: Բալասանյանին աջակցելու որոշումը հենց այս կոնտեքստում է կայացվել: Ինչ վերաբերվում է անվանափոխություններին: Գյումրիում մեկ շաբաթ դաշտն ուսումնասիրելով ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ տեղական ներկայացուցիչներն այդքան էլ հիացած չեն նման որոշմամբ: Բոլորի համար պարզ է, թե որտեղից է եկել Բալասանյանին ՀՀԿ ցուցակով առաջադրելու որոշումը, բոլորն էլ ըստ էության ենթարկվելու են այդ որոշմանը, բայց ոչ մեծ սիրով: Եթե նայեք ՀՀԿ ցուցակը Գյումրիում, շատ հանրապետականներ չեք գտնի այնտեղ, ում էլ որ գտնեք, մեծ մասը նոր են հայտնվել ՀՀԿ-ում: Սրան ավելացավ նաև այն, որ Բալասանյանը առաջադրվելով ՀՀԿ ցուցակով, բայց չցանկանալով ասոցացվել ՀՀԿ-ի անվան հետ, փոխեց ցուցակի անվանումը: Սա ևս տեղի ՀՀԿ կառույցներում դժգոհություն առաջ բերեց: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ գրեթե իշխանության համակարգում գործող բոլոր ռեսուրսները աշխատելու են Բալասանյանի նախընտրական կամպանիայի շրջանակներում, բայց դա անելու են, որովհետև այդպես ասվել է: Խնդիրը ոչ թե գործող քաղաքապետի անձի կամ կառավարման որակների մեջ է, որոնց հետ կապված չենք կարող ասել, թե շատ մեծ կասկածներ և հակափաստարկներ կարող ենք ունենալ, այլ այն եղանակի, որով նա մտնում է ընտրապայքարի: Եվ այս իմաստով, նույնիսկ եթե Բալասանյանը հավաքի 100 տոկոս ձայն, թե Գյումրու հանրային գիտակցության, թե տեղական էլիտայի մեջ նա ընկալվելու է որպես նշանակովի քաղաքապետ, ինչպես նախորդ անգամ: Ըստ էության, քաղաքական որոշումներով դաշտը մաքրելով, ցուցակով և վարչական ռեսուրսներով ապահովելով իշխանությունը՝ լուծում է հարց ՝ վերահսկելի պահել երկրորդ քաղաքի կառավարումն իր համար: Արդյունքում տեղական էլիտան զրկվում է որոշումներ կայացնելու ինքնավարությունից և սա անհետևանք մնալ չի կարող:
General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank