Yerevan, 09.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Կ. Կարապետյանը նույն համակարգի մարդն է, որը ոչինչ էլ չի փոխելու. Վ. Խաչատրյան

Interview

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն Orer.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նորանշանակ վարչապետի առաջին քայլերին և երկրում տեղի ունեցող մի քանի իրադարձությունների, հանգել է այն եզրակացության, որ նոր կառավարության գործունեությունից տնտեսական հաջողություններ ակնկալել գոնե այս տարի, պետք չէ, քանի որ հասկանալի է, ինչպես արձանագրում է վարչապետը, շատ ծանր վիճակում է գտնվում տնտեսությունը: Տնտեսագետի կարծիքով՝ Կ. Կարապետյանի նշանակումն ավելի շատ պայմանավորված է քաղաքական և ոչ թե տնտեսական գործոններով, իսկ ծանր վիճակում գտվող տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար հարկավոր են շատ լուրջ բարեփոխումներ: Վ.Խաչատրյանի խոսքով՝ նման լուրջ քայլերի մեր այսօրվա գործող իշխանությունը չի գնա, քանի որ դա իշխանությունների համար կնշանակի ընտրություններից առաջ ոչ բարենպաստ պայմաների ստեղծում:

- Ձեր կարծիքով՝ կառավարությունը չի՞ ցանկանա ընտրություններից առաջ կտրել այն ճյուղը, որի վրա նստած է:

- Վարչապետի փոփոխությունը պայմանավորված է ընտրություններից առաջ արտաքին տեսք փոխելով, բայց Հայաստանի տնտեսական խնդիրները երկարաժամկետ լուծումներ են պահանջում և նաև մոտեցումների ճշտումներ: Դա գտնվում է քաղաքական դաշտում: Ես իշխանության կողմից չեմ տեսնում ցանկություն, որ երկրում ինչ-որ բան փոխելու ցանկություն կա: Հիմնական նպատակը մեկն է՝ վերարտադրվել և այդ ճանապարհին գնալ բոլոր քայլերի:

- Այս օրերին խոսք է գնում, որ չի բացառվում, որ կառավարության կազմն 99 %-ով փոխվի, արդյո՞ք սա քաղաքական կամքի դրսևորում չէ:

- Դա տեղավորվում է իմ ասած տրամաբանության մեջ, քանի որ շեշտը դրվում է տեսքը փոխելու վրա, բայց բովանդակությունը կարծես էական նշանակություն չունի իշխանությունների համար: Մեր կառավարությունների վերջին տարիների փոփոխություններն այդպիսին են եղել: Չկա հիմնական խնդիրների լուծման ամբողջական պատկերացում և ռազմավարություն, որը պետք է ներկայացվի հանրությանը և խորհրդարանին, ինչպես կարգն է և ընդհանուր մոտեցումներ քննարկվեն և ընդունվեն: Այս կառավարությունն էլ դա չի անելու, այսինքն՝ մեր երկրի խնդիրը կառավարության լավ կամ վատ լինելու հանգամանքով չէ պայմանավորված, այլ խնդիրներին համակարգային լուծում տալու քաղաքական կամքի:

- Նորանշանակ վարչապետը նաև հանձնարարեց ուսումնասիրել գազի գնի իջեցման հնարավորությունները: Արդյո՞ք դա հնարավոր չէր իրականացնել նախորդ վարչապետի օրոք:

- Իհարկե: Դա հնարավոր էր նաև անցյալ տարի, դա հնարավոր էր նաև այն ժանմանակ երբ սակագներն էին բարձրացնում, բայց քանի որ ողջ համակարգի նպատակը ոչ թե երկրի խնդիրները լուծելն է, այլ առանձին մարդկանց սպասարկելը, այսինքն՝ կան խմբային շահեր, կատարվում է այն, ինչ կատարվում է, իսկ այսօր դա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է իրականացվում: Հետաքրքիր է այն, որ դա բոլորին չի վերաբերվի, այլ կառնչվի միայն անապահով խավին, իսկ փոխհատուցումն էլ կտրամադրվի ոչ թե պետբյուջեից, այլ ուրիշ աղբյուրներից, և սա նույնպես է շատ կարևոր հարց է, որին պետք է ուշադրություն դարձնել:

- Փորձ է արվում սոցիալական հարցերը լուծել ա՞յլ տնտեսվարողների հաշվին: Ձեր կարծիքով՝ սա նորմա՞լ է:

- Կառավարությունը ծրագրեր իրականացնելիս պետք է հիմնվի պետական բյուջեի միջոցների վրա, բայց այստեղ խոսք է գնում ուրիշների միջոցների հաշվին սոցիալական խնդիրներ լուծելու մասին: Սա տարօրինակ մոտեցում է և մեկ անգամ ևս ապացուցում է, որ փորձ է արվելու խնդիրներն այլ հարթությունում լուծել:

- Ընդամենը մեկ տարի առաջ ԱԺ-ում գազի ոլորտն ուսումնասիրելու համար հանձնաժողով էր ստեղծվել, 80 էջանոց եզրակացություն հրապարակվեց, որն այդպես էլ մնաց օդում կախված և որևէ բան չփոխվեց: Հիմա մի տեսակ հակասություն չկա՞, երբ թերությունները վերացնելու փոխարեն մի տեսակ մարդասիրական երանգ է հաղորդվում գազի գնի վերանայմանը:

- Որովհետև այդ նույն հանձնաժողովում ընդգրկված հանձնաժողովի ՀՀԿ-ական ղեկավարը և մյուսները համարձակություն չունեին արձագանքելու եղածին: Այնտեղ նշված է, որ գազի սակագինը ուռճացված է և պետք է վերանայվի, բայց դրան որևէ մեկը ուշադրություն չդարձրեց, բայց հիմա այդ նույն հանձնաժողովը կարող է որոշում կայացնել, որ գազի գնի վերանայումը շատ ճիշտ որոշում է և այլն: Ինձ համար և նաև ժողովրդի համար նման պատկերներին ականատես լինելը նորություն չէ: Դա ժողովրդին դուր գալու համար է արվում:

- Նույնը եղավ նաև Կ.Կարապետյանի կողմից տնտեսության մասին գնահատականին: Վարչապետի փոփոխությունից առաջ ասվում էր, որ ամեն ինչ լավ է, սակայն մի քանի օր անց պարզվեց, որ տնտեսությունը շատ վատ վիճակում է:

- Բոլոր վարչապետների ժամանակ էլ նույն բանն է կատարվում: Բոլորը տնտեսություն են ուզում զարգացնել, պայքարում են կոռուպցիայի դեմ, բիզնեսի համար հավասար պայմաններ են ստեղծում, ասում են, որ հարկայինում արտոնյալներ չպետք է լինեն, բայց արդյունքում՝ վերանում են ՓՄՁ-ները, ծաղկում են մենաշնորհները և այլն: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր կոչեր են անում, թե երկրում մթնոլորտ կփոխվի, իրականում որևէ բան էլ չեն փոխում:

-  Փաստորեն, Կ.Կարապետյանը կդառնա հերթական վարչապետը, ում ոչինչ էլ չի հաջողվի փոխել:

-Նա արդեն դարձել է այն վարչապետը, որը ոչինչ էլ չի փոխելու, քանի որ նույն համակարգի մարդ է և պետք է աշխատի համակարգի կանոններով, իսկ համակարգի ամենակարևոր կանոնը՝ համակարգը սնողը, պահողը կոռուպցիան է, որի դեմ համակարգը չի պայքարի: Եթե ցանկություն է լինում դրա դեմ պայքարել, դա շատ արագ է լինում, եթե համակարգն է ուզում փոխվել, բայց վստահ եմ, որ համակարգը դա չի ցանկանում, որովհետև դա շատ մեծ ողբերգություն կլինի նույն այդ համակարգի համար: 

Արմինե Գրիգորյան

"Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded