Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Իմ ամենամեծ ցանկությունն է, որ շնողցին սպառողից վերածվի արտադրողի և լավ ապրի. Ա. Մելիքսեթյան

Interview

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի թվով 373 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: ԿԸՀ-ի տրամադրած տեղեկության համաձայն՝ համայքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի, 82-ում՝ միայն ավագանու, իսկ 255 համայնքում և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու ընտրություններ:

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Շնող համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել հինգ թեկնածու, այդ թվում՝ գործող համայնքապետ, անկուսակցական Հովիկ Սահակյանը, Թումանյանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ, ՀՀԿ անդամ Անդրանիկ Մելիքսեթյանը, «Թեղուտ» ՓԲԸ մարկշեյդեր Արմեն Առաքելյանը, ՀՀԿ անդամ Դավիթ Ղումաշյանը և «Թեղուտ» ՓԲԸ տեղամասի պետ Հայկազ Քոչինյանը:

Նշենք նաև, որ Շնող համայնքը հատկապես վերջին շրջանում շատ է հայտնվում լրատվամիջոցների ու լրագրողների ուշադրության կետրոնում: Այս տարածքում է գտնվում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի շահագործման ընթացքում հաճախ են խնդիրներ առաջանում, որն էլ իր հերթին հաճախ է առաջացնում Թեղուտի, Շնողի և հարակից այլ համայնքների բնակիչների ու բնապահպանների զայրույթը:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Orer.am-ը զրուցեց համայնքի ղեկավարի թեկնածու Անդրանիկ Մելիքսեթյանի հետ՝ պարզելու, թե որոնք են համայնքի հիմնական խնդիրները և թեկնածուն ինչ ծրագրային առաջարկներով է ներկայանում իր ընտրողներին:

- Պարոն Մելիքսեթյան, դատելով Ձեր աշխատանքային կենսագրությունից, կարելի է ենթադրել, որ մոտիկից եք ծանոթ թե՛ համայնքի, թե՛ գյուղացիների խնդիրներին:

- Ես գյուղից բացակայել եմ միայն բանակում ծառայելու տարիներին, մնացած ողջ կյանքս անցկացրել եմ Շնողում և լավ պատկերացնում եմ գյուղի և գյուղացու խնդիրները:

- Ո՞րն է այն առաջնային խնդիրը, որի լուծմանն ուղղված քայլերն ամենահրատապն են համարվում Շնողում:

- Ամենացավոտ խնդիրն այն է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն երկու՝ իրար կողքի գտնվող գյուղերի՝ Թեղուտի և Շնողի տարածքներում է կառուցված և հանքը, որից օգտվում է ընկերությունը, Շնողի նախկին տարածքներն են: Իսկ Շնողի գյուղացիները, որոնք այդ հանքավայրերում են աշխատում, մոռացել են, որ իրենք գյուղի բնակիչ են ու պետք է նաև գյուղատնտեսությամբ զբաղվեն: Սեփականշնորհման ժամանակ խորհրդային տարիներից մնացած հողատարածքները սեփականաշնորհվել և տրվել են գյուղացիներին: Մարդիկ այգիներ, խոտհարքներ են ստացել, բայց կարելի է ասել, որ դրանց շատ փոքր մասն է օգտագործվում գյուղատնտեսական նպատակներով: Այդտեղ շատ վայրերում ոռոգման ջրի հարցերը լուծված են, քանի որ միացված են պոմպակայաններին և կարողանում են գետից ջուր վերցնել և ոռոգել իրենց հողակտորները, իսկ շատ հողեր այդպես էլ մնում են անմշակ:

- Իսկ ո՞րն է պատճառը, որ հողերը չեն մշակվում:

- Պատճառներից ամենակարևորն այն է, որ այս պահին աշխատող հացահատիկային կուլտուրաները հավաքող կոմբայն չունենք, վարող տրակտոր չունենք և այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն իրենց հողերը մշակել, գյուղտեխնիկայի բացակայության պատճառով չեն կարողանում որևէ գործ անել: Իմ նախընտրական ծրագրի ամենակարևոր կետը գյուղտեխնիկայի ձեռքբերումն է, որը հնարավորություն կտա, որ գուղացիները հողագործությամբ զբաղվեն: Ամենաթարմ տեխնիկան, որ գյուղում կա, 1988-1989 թվականների տրակտոր է, որը թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես մաշվել է: Իմ նախընտրական ծրագրով ես նախատեսում եմ գյուղի համար ձեռք բերել ժամանակակից գյուղտեխնիկա, որը և՛ վառելիքի խնայողության, և՛ իր հնարավորությունների առումով ավելի լավը կլինի:

- Համայնքում շա՞տ են անապահով բնակիչները:

- Խնդիրն այն է, որ սեփականաշնորհման ժամանակ հողակտոր ստացած գյուղացիները չեն կարող գործազուրկ համարվել: Փաստորեն, իրենք ունենալով հող, ունեն նաև աշխատատեղ, սակայն տեխնիկայի բացակայության պատճառով չեն կարողանում աշխատել և օգուտ ստանալ: Բացի այդ, իմ ծրագրով նախատեսում եմ խթանել տնայնագործական ծառայությունների ստեղծմանն ու զարգացմանը, որպեսզի յուրաքանչյուր շնողցի սպառողից վերածվի արտադրողի և լավ ապրի:

- Ի՞նչ կոչ կուղղեք Ձեր ընտրողներին:

- Շնողում այսօր կա համայնքի ղեկավարի 5 թեկնածու, և ես մեր ընտրողներին կոչ կանեմ առանձին-առանձին ծանոթանալ բոլոր թեկնածուների ծրագրերին, ակտիվ մասնակցեն ընտրություններին և հոկտեմբերի 2-ին ընտրեն իրենց համար արժանի թեկնածուին:

- Մամուլը հաճախ է անդրադառնում Թեղուտի և Շնողի էկոլոգիական խնդիրներին: Ձեր նախընտրական ծրագրում Շնողի էկոլոգիական հարցերի լուծման համար ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել:

- Համագործակցելով բնապահպանների և հանքավայրի ղեկավարության հետ՝ ես ամեն ինչ կանեմ, որ սահմանված նորմերը չխախտվեն, որպեսզի բնակավայրերի էկոլոգիական խնդիրները հասցնենք նվազագույնի: Եթե հանքարդյունաբերական ձեռնակություն է գործում, ապա բնական է, որ էկոլոգիական խնդիրներ կլինեն, բայց լինում են դեպքեր, երբ անզեն աչքով անգամ տեսանելի է լինում, որ գետի ջուրը պղտորվել է: Իմ նպատակն է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ նման դեպքերը բացառենք:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal