Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Մեզ ի՞նչ՝ ով կընտրվի, մենք նման հարցերի չենք խառնվում. շնողեցիները՝ ընտրությունների մասին

Analysis

Լոռու մարզի Շնող համայնքում նույնպես, ի թիվս այլ համայնքների, հոկտեմբերի 2-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Թե ով կդառնա համայնքի հերթական ղեկավարը, այս պահին դեռևս դժվար է կանխատեսել, բայց այն, որ շնողեցիները մի տեսակ բաժան-բաժան են, շատերն էլ պարզապես խուսափում են միմյանց հետ շփվել, անզեն աչով էր տեսանելի:

Լոռու մարզպետարանի կայքում Շնողգյուղի մասին, ի թիվս պատմականի, կա նաև ներկայիս իրավիճակը նկարագրող տեղեկություն: Դրա համաձայն՝ գյուղնայսօրճանաչված, շենուբարեբերբնակավայրերիցէ. «Վերջինտարիներինայգեգործությունընորիցհամայնքումսկսել է զարգանալ: Հիմնվումեննորայգիներ, իսկ պտղաբուծությանառաջատարըհամարվումէդեդձը»,- ասված է կայքի տեղեկության մեջ:

Բայց, համացանցի տեղեկությունը սեփական աչքի տեսածի հետ համեմատելով, տպավորություն է ստեղծվում, որ մարզպետարանի կայքում գրվածն ամենևին էլ կապ չունի ռեալ իրականության հետ, իսկ այգեգործությունն այստեղ չի կարող զարգանալ, քանի որ բազմաթիվ գյուղացիներ հող չունեն և ինչպես հանրապետության շատ համայնքներում, Շնողում նույնպես, մարդկանց հիմնական խնդիրը զբաղվածություն և եկամուտ չունենալն է:

Անգործությունից հոգնած շատ երիտասարդներ արդեն լքել են իրենց գյուղը, իսկ ծերերն էլ ապրում են դրսից ուղարկած գումարներով կամ թոշակով:

Ու եթե գյուղում այգեգործությունն իսկապես ծաղկեր, ապա օրը ցերեկով գյուղամիջում ո՛չ միջին տարիքի տղամարդիկ անգործությունից նարդի ու թղթախաղ կխաղային, ո՛չ էլ երիտասարդները խումբ-խումբ հավաքված ու շիվարած կանգնած կլիներին, այսինքն՝ Շնողի մասին համացանցային տեղեկությունը բավական ուռճացված է, էլ չենք ասում, թե ինչպես կարող է գյուղում գյուղատնտեսություն զարգանալ, երբ գյուղի շատ բնակիչների հողակտորները վաղուց «գերակա շահ»-ի անվան տակ դարձել են «Թեղուտ» ՓԲԸ-ի սեփականությունը:

Ի դեպ, ընդամենը երկու օրն էլ բավարար էր զգալու և տեսնելու համար այն լարված մթնոլորտը, որն ընտրություններից առաջ կախված էր Շնողի «օդում»: Նախ՝ նշենք, որ գյուղում ոչ միայն համագյուղացիներն էին մի տեսակ բաժանված յուրայինների ու հակառակորդների, այլ թաղամասերը, իսկ առաջիկա ընտրությանը պատրաստվում էին մասնակցել Ռուսաստանից զանգահարած բարեկամի «խաթրը» չկոտրելու տրամաբանությամբ, որպեսզի վաղը-մյուս օրը իրենց պատճառով հանկարծ դրսում ապրողներն էլ խնդիրներ չունենան:

Ու զարմանալին այն է, որ 100 մլն դրամից ավելի համայնքային բյուջե ունեցող Շնողին այսքան ժամանակ այդպես էլ չի հաջողվել գյուղում մի ժամանակակից տրակտոր կամ կոմբայն ունենալ, և այդ պատճառով է, որ եղած  հողերը մնացել են անմշակ, իսկ հող ունեցողները՝ առանց եկամտի:

Գյուղացիների հետ զրույցում տխրեցնողն այն էր նաև, որ մարդիկ չէին հավատում, որ Երևանից իրենց գյուղ կարող է որևէ մեկը գալ, էլ չենք ասում լրագրող, որպեսզի տեղեկանա թե շնողեցին այսօր ինչ երազանք կամ ինչ հոգս ու խնդիր ունի: «Դու դժվար թե Երևանից լինես: Մեզ մոտ նույնիսկ պաշտոնյաները չեն գալիս, լրագրողն ինչո՞ւ պետք է գար»,- զարմացած ասաց գյուղամիջում հավաքված տարեց շնողեցիներից մեկը:

Երբ սկսեցի հետաքրքրվել սպասվող ընտրությունների ու թեկնածուների հետ իրենց նախըտրական հանդիպումների մասին, այստեղ զրույցը գրեթե միակողմանի ստացվեց, քանի որ պարզ դարձավ, որ թե՛ նախընտրական քարոզարշավ, թե՛ թեկնածուի կողմից ներկայացվող ծրագիր ասվածը մի տեսակ խորթ բաներ են տեղի բնակիչների համար:

Բացի այդ, մարդիկ ակնհայտորեն չէին ցանկանում ընտրությունների մասին խոսել, իսկ նարդի խաղացող թոշակառուներից մեկն էլ ասաց, որ թեև մշտապես մասնակցել են ընտրություններին ու առաջիկա ընտրություներին էլ անպայման մասնակցելու են, բայց իրենց համար այդքան էլ նշանակություն չունի, թե ով կդառնա համայնքապետը:

«Էէէէ, առաջվա շեն գյուղն էլ չկա ու հույս էլ չկա, որ կարող ա առաջվա նման լավ լինել: Մի տրակտորն ի՞նչ ա, որ գյուղը չունի: Մի մասը հողից զրկվել ա, իսկ ով էլ հող ունի, չի կարողանում մշակել, քանի որ տեխնիկա չկա: Էէէէէ, աղջիկ ջան, վերևից պետք է ամեն ինչ փոխվի, որ մեզ համար էլ լավ լինի: Մեր տեղը նույնիսկ իշխանությունները չգիտեն, այսքան ժամանակ ո՛չ եկել են, ո՛չ էլ հույս կա, որ մի օր կգան: Ինչ վերաբերում է գյուղապետին, մեր համար ինչ կարևոր ա, թե ով կընտրվի, ով էլ եղել է, լավն է եղել, չգիտեմ, թե ով կդառնա հաջորդ գյուղապետը, բայց ով էլ լինի, էլի լավն է լինելու, մենք նման հարցերի չենք խառնվում: Մեզ ի՞նչ՝ ով կընտրվի: Ընտրության օրը գնալու ենք պատահական մեկին ընտրենք, գնանք տուն: Էդքան բան»,- ասում էին գյուղամիջում հավաքվածները:

Իհարկե, ակնհայտ էր, որ թե՛ տարեցների և թե՛ երիտասարդների «ատամի տակ» շատ ասելիք կա, բայց մարդիկ մի կողմից վախենում էին ազատորեն արտահայտվել, մյուս կողմից՝ չէին էլ հասկանում, թե լրագրողն ինչու է շնողեցու հոգսի մասին հետաքրքրվում:

Ամփոփելով ասվածը՝ ընդգծենք, որ մարդկանց իրական զարմանքի պատճառն ամենայն հավանականությամբ իրենց հոգսերի նկատմամբ երկար տարիներ տեղի իշխանությունների  ցուցաբերած անտարբերությունն էր, որի հետևանքով էլ համայնքն ակամայից բաժանվել էր յուրայինների ու հակառակորդների, կամ այլ կերպ ասած՝ գյուղապետին ձայն տվողների և ձայն չտվողների:

Բայց վաղուց արդեն նման կարծրատիպերը փշրելու և գյուղերում չգիտես՝ որտեղից «աճած» «Բազազ Արտեմների» ձևավորած այսօրինակ ավանդույթները վերացնելու ժամանակն է, որպեսզի բոլորն էլ ոչ միայն կարողանան լիարժեք մասնակցել տեղական կամ համապետական ընտրություններին, այլև համարձակություն ունենան նաև քննադատել ու պահանջել սեփական իշխանություններից:

Գլուխդ բա՛րձր, Շնո՛ղ ու շնողեցի՛, դու միայնակ չես քո խնդիրների հետ ու վստա՛հ եղիր, որ կան մարդիկ, ովքեր ի սրտե ցանկանում են ոչ միայն սատարել, այլև օգնել, որ և՛ ձեր, և՛ մյուս բնակավայրերի բնակիչները նույնպես կարողանան շենացնել իրենց համայնքը ու մեր երկիրը:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal