Հ. Աբրահամյանը, թեև ամբիոնում չէր, բայց մասնակցում էր տոնական շքերթին
ՀասարակությունՀանրապետության հրապարակում անցկացված ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ռազմական շքերթն ընդունող երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շարքում թեև չկար ՀՀ նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քանի որ այս պահին համարվում է նախկին պաշտոնյա, սակայն Orer.am-ին հաջողվել է ֆիքսել, որ նա, այնուամենայնիվ, անտարբեր չի գտնվել և մասնակցել է տոնակատարությանը:
Ավելին, Հովիկ Աբրահամյանը մենակ չէր եկել Հանրապետության հրապարակ: Նա իր թոռնիկների հետ էր, իսկ շքերթից հետո նախորդ վարչապետը չշտապեց հեռանալ:
Նա շարունակել է մնալ հրապարակում և շփվել քաղաքացիների հետ...
Ա.Գ.