Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվելու առաջարկ է ստացել
ՔաղաքականԿառավարության արտահերթ նիստի օրակարգում է ներառվել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման վարչականացմանը եւ քրեականացմանն առնչվող օրինագիծը:
Այս մասին սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանձնարարականների շրջանակում կան մի քանի առաջարկություններ: Մասնավորապես, արտահերթի օրակարգում է գտնվում հակակոռուպցիոն փաթեթի կարեւորագույն օրինագծերից մեկը:
Խոսքը կեղծ հայտարարագրման, հայտարարագիր չներկայացնելու, ոչ ժամանակին, թերի տվյալներ կամ անգզուշությամբ սխալներ ներկայացնելու մասին է:
Սա կարեւարագույն քայլ է, որը բազմիցս բարձրացվել էր նաեւ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից: Սկզբնական փուլում միայն վարչականն էր, այժմ արդեն խոսում ենք քրեականի մասին»,-նշեÖ Արփինե Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվելու լուրերին՝ նա նշեց, որ առաջարկ եղել է, սակայն չցանկացավ մանրամասնել:
«Ես չէ, որ ինձ պետք է տեսնեմ նախարարի պաշտոնում»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը: