Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է զինծառայող Սեւակ Խաչատրյանին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սեւակ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասի տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: