Եվրամիությունը հայտարարել է Թուրքիայի փախստականների օգնության ծրագրի մեկնարկի մասին
ՄիջազգայինԵվրամիությունը հայտարարել է Թուրքիայի 1 մլն փախստականների օգնության ծրագրի մեկնարկի մասին: Նախաձեռնությունը, որի արժեքը մոտ 350 մլն եվրո է, Բրյուսելի եւ Անկարայի միգրացիոն գործարքի մի մասն է, որի նպատակը միգրանտների հոսքը զսպելն է: Այս պահին Թուրքիայի տարածքում ապրում է 3 մլն փախստական, փոխանցում է DW-ն:
Նոր ծրագրի շրջանակներում թուրքական ճամբարների սահմաններից դուրս ապրող փախստականներին դեբետային քարտեր կտան, որոնցով հնարավոր կլինի գնել սննդամթերք եւ վճարել այլ հիմնարար կարիքների համար: Ֆինանսական միջոցները քարտերին կփոխանցվի ամեն ամիս, իսկ դրանց չափը կախված կոնկրետ ընտանիքի կարիքներից:
Այս ծրագիրը ԵՄ ամենախոշոր հումանիտար նախագիծն է:
Այն ներկայացնելիս ԵՄ հումանիտար հարցերով հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդեսը նշել է, որ ԵՄ-ն այդպիսով իր աջակցությունն է ցուցաբերում Թուրքիային: