Այս աղջիկը տառապում էր ուժգին գլխացավերից. տեսեք, թե բժիշկներն ինչ հայտնաբերեցին նրա գլխում (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleEntertrain.1in.am-ը գրում է.
Կենտրոնական Հնդկաստանում բնակվող փոքրիկ Նիտան շուրջ 2 տարի տառապում էր էպիլեպսիայի նոպաներից, գլխացավերից, թուլությունից։
Հայրը նրան տարբեր բժիշկների մոտ էր տարել, սակայն վիճակի բարելավում չէր նկատվում։
«Մենք նրան տարբեր մանսագետների մոտ էինք տարել, վիճակն օրերցօր վատանում էր։
Նիտայի մարմնի աջ մասը կաթվածահար էր եղել և նա չէր կարողանում ինքնուրույն ուտել»,-ասում է հայրիկը։
Հենց այդ ժամանակ ընտանիքը որոշում է դիմել նեյրովիրաբույժի, որն էլ բացահայտում է աղջկա տանջանքների պատճառը։
Նրա գլխուղեղում հայտնաբերվում է հսկայական կիստա, որը բաղկացած է եղել պարազիտների ձվերից։
Այն կշռել է 675 գրամ, չափսերը կազմել են 12,2 սմ Х 11 սմ Х 9,8 սմ։
Կիստան այնքան էր մեծացել, որ ծածկել էր աղջկա գլխուղեղի մեծ մասը, այն կարող էր ամեն րոպե պայթել։