Գերմանիայի ընդդիմադիր առաջնորդը կառավարությանը մեղադրել է սիրիական հարցում անգործության համար
ՄիջազգայինԳերմանիայի «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը երկրի կառավարությանը մեղադրել է Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու հարցում անբավարար ակտիվություն ցուցաբերելու համար:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, Օզդեմիրի կարծիքով` Գերմանիան «որպես Եվրամիության ամենանշանակալի երկիր կորցնում է կարևոր գործընկերոջ իր ազդեցությունը»:
Օզդեմիրը նաև քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեությունը: Գործիչը վստահ է, որ ՄԱԿ-ը խոր ճգնաժամի մեջ է գտնվում և անկարող է բանակցություններ վարել: Օզդեմիրի կարծիքով` Սիրիայում տիրող իրավիճակը խոսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին: