20 օգտակար խորհուրդ, որոնք կհեշտացնեն Ձեր կյանքը
LifestyleEnterTrain.am-ը գրում է.
Կենցաղային խորհուրդները երբեք ավելորդ չեն, քանի որ դրանք հեշտացնում են կյանքը:
EnterTrain-ը կիսվում է ձեզ հետ 20 խորհուրդներով:
1. Որպեսզի կոտլետներն ավելի համեղ լինեն հարկավոր է ֆարշը (սոխով, աղով և համեմունքներով) սառնարանում թողնել 5-6 ժամ:
2. Կոկորդի ցավի դեպքում հիլով տաք կաթը կվերացնի բորբոքումը և կբուժի կոկորդը:
3. Հեշտ խարույկ վառելիս հիշեք չիպսերի մասին. դրանք ավելի լավ են վառվում, քան ցանկացած հատուկ հեղուկ:
4. Ատամի մածուկը քսեք այրվածքի դեպքում, վնասված տեղին մածուկ:
5. Որպեսզի կարտոֆիլը արագ եփվի, կաթսայի մեջ մի քիչ կարագ ավելացրեք:
6. Ինչպես ստուգել ձվի թարմությունը. թարմ ձվերը իջնում են սառը ջրի տակ, իսկ հին ձվերը բարձրանում են վերև:
7. Խմորի մեջ ինչով փոխարինել ձվերը. թխվածքի մեջ ձուն կարելի է փոխարինել բանանով: Կես բանանը հավասար է 1 ձվի:
8. Ապակու վրայից սոսինձը մաքրելու համար դրա վրա քսեք սովորական ձեթ, թողեք 10 րոպե, ապա մաքրեք թղթե անձեռոցիկով:
9. Որպեսզի լոբազգիները արագ եփվեն, դրանք եփեք առանց աղի, 7-10 րոպեն մեկ ավելացրեք 1 ճաշի գդալ սառը ջուր:
10. Հագուստի վրայից ներկը մաքրելու հարցում օգնում է ացետոնը: Իսկ հետքը լրիվ մաքրելու համար օգտագործեք անուշադրի սպիրտ:
11. Ինչ անել ճաքած ձվի հետ. այն կարելի է եփել գոլորշու վրա:
12. Կոշիկներն արագ չորացնելուն կօգնի աղը: Աղը տաքացրեք թավայի մեջ, լցրեք գուլպայի մեջ և դրեք թաց կոշիկի մեջ: Եթե առաջին անգամից չի չորանում, կրկնեք:
13. Որպեսզի կաթը արագ եռա, մի քիչ շաքար ավելացրեք:
14. Պանիրը քերելու պարզ մեթոդ. քերիչի վրա ձեթ քսեք: Պանիրը չի կպչի, իսկ քերիչը հեշտ կլվացվի:
15. Խոհանոցի վատ հոտից ազատվելու համար 1 ճաշի գդալ քացախը եռացրեք մինչև լրիվ գոլորշանալը:
16. Չորացած կիտրոնը փրկելու համար այն 2 ժամ պահեք ջրում:
17. Նոր կոշիկը լայնացնելու համար հագեք այն հաստ գուլպաներով և ֆենով տաքացրեք 10 րոպե:
18. Գլխացավը հանգստացնելու համար ճակատը շփեք կիտրոնի շերտով: Այդ բույրը գերազանց հանգստացնում է:
19. Կոտրված ապակին հավաքեք պլաստիլինի միջոցով:
20. Արագ հանգստանալու նպատակով բութ մատով 3 վայրկյան սեղմեք քթի և շրթունքի միջև գտնվող կետը: Դա կօգնի նույնիսկ նյարդային դողի ժամանակ: