Շուրջ 100 000 երեխա Հալեպում վտանգի մեջ է. ՅՈւՆԻՍԵՖ
ՄիջազգայինՀալեպ քաղաքի արևելքում շուրջ 100 000 երեխաներ վտանգի մեջ են գտնվում: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ՅՈւՆԻՍԵՖ մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Գերմանիայում` Ռուդի Թարնեդենը:
«Ռմբակոծությունների ինտենսիվությունը և դրանց դաժանությունը համեմատելի են Երկրորդ աշխարհամարտի տարիների վայրագությունների հետ», - ասել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:
Նախորդ գիշեր Սիրիայի կառավարական զորքերը տասնյակ ավիահարվածներ են հասցրել Հալեպի արևելյան շրջանում: Այս մասին տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի ակտիվիստները:
ՄԱԿ-ի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առաջ, սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ Հալեպում տակառանման ռումբեր, բռնկվող զինամթերքներ և բետոն ծակող ականներ են նետել: