Եվրախորհրդարանի հանձնաժողովը հաստատել է վիզային ռեժիմի չեղարկումը Ուկրաինայի համար
ՄիջազգայինԵվրախորհրդարանի` քաղաքացիական ազատությունների, իրավաբանության և ներքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը, հավանություն է տվել Եվրամիության կողմից Ուկրաինային ազատ վիզային ռեժիմի տրամադրումը:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` ընդգծելով, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այս որոշումն անվանել է լավագույն նվերն իր ծննդյան օրվա առթիվ:
Կիևի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին նախաձեռնությունը Եվրախորհրդարանի հանձնաժողովը հաստատել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Կողմ է քվեարկել 39 եվրապատգամավոր, դեմ`4-ը:
Այժմ այս որոշումը պետք է հաստատի Եվրախորհրդարանը`որպես ինստիտուտ: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա Ստրասբուրգում հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական նստաշրջանի ժամանակ: