ԱՄԷ-ն կողմ է նավթի արդյունահանման ծավալների սառեցմանը. Reuters
ՄիջազգայինԱրաբական Միացյալ Էմիրությունները համաձայնել է աջակցել նավթի արդյունահանման ծավալների համաշխարհային սառեցմանը գների կարգավորման համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ինչպես հաղորդել էինք նախօրեին, Սաուդյան Արաբիան նույնպես առաջարկել է նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը՝ այն դեպքում սակայն, երբ Իրանը սառեցնի էներգակրի արդյունահանումը ներկայիս մակարդակով:
Նման հայտարարություններով երկրները հանդես են եկել Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության` ՕՊԵԿ-ի` Ալժիրում կայանալիք հանդիպման ընդառաջ, որը նախատեսված է իրականացնել սեպտեմբերի 26-28-ն անցկացվող Միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում:
ՕՊԵԿ-ի հանդիպումից առաջ նավթի գները փոքր-ինչ բարձրացել են, մասնավորապես` Brent ապրանքանիշի նավթի գինը բարձրացել է 60 ցենտով` կազմելով 46.49 դոլար: