Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Կապանի ընտրությունների պերճանքն ու թշվառությունը

Analysis

Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները թեժ մրցապայքար են խոստանում մի շարք համայնքներում: Դրանցից մեկը Սյունիքի մարզկենտրոն Կապանն է: Այստեղ իրար հետ մրցում են գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի, ինքնաառաջադրված Արթուր Մարտիրոսյանի հետ պայքարի մեջ է մտել նաև ՀՅԴ-ական Արթուր Աթայանը:

Արթուր Աթայանը բավականին հետաքրքիր խաղացող է: Նա արդեն մեկ անգամ եղել է Կապանի քաղաքապետ, մեկ անգամ առաջադրվել է ու վերջին պահին հրաժարվել մասնակցությունից, այսօր ևս մասնակցում է ու վստահեցնում է, որ այս անգամ չի հրաժարվելու մրցապայքարից:

2012թ. ընտրություններում Արթուր Աթայանը, լինելով ազդեցիկ գործիչ, ընտրապայքարի թեժ պահին դուրս էր եկել խաղից՝ պատճառաբանելով քաղաքի նկատմամբ ունեցած բարոյական պատասխանատվության զգացումը: «Օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտն ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների: Ինձ համար քաղաքապետի աթոռը ինքնանպատակ չէ ու ես չեմ կարող նման ծանր բեռով շարունակել ընտրապայքարն ու վտանգի տակ դնել մարզկենտրոնի բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային հարաբերությունները»,- չորս տարի առաջ հայտարարել էր դաշնակցական գործիչը:

Ճիշտ է, այս քաղաքական հայտարարության հետևում հայաստանցիներն ու իրադարձություններին կողքից հետևող կապանցիները վարչական ռեսուրսի, վերևներից ճնշման հոտ են առնում, սակայն քչերն են խորանում եղելությանը մեջ: Բանն այն է, որ Արթուր Աթայանը քաղաքապետ դառնալու մտքից հրաժարվել է՝ լինելով գործող քաղաքապետ: Դժվար է պատկերացնել, որ մարդը կարող է դժգոհել իր վրա ճնշումներից, երբ ճնշողի կարգավիճակում հենց ինքն է: Այս թնջուկն անցած չորս տարիներին որևէ մեկին չէր հետաքրքրում, որովհետև եղածը եղած էր: Իսկ այսօր, երբ Աթայանը կրկին հայտ է ներկայացրել, հանկարծ պարզվում է, որ 2012-ին Աթայանը «ինքնաբացարկի դիմաց նաև դրամական պարգև է ստացել»։ Համենայնդեպս մամուլն այդպես է գրում: Ըստ այդմ շարքային կապանցիները կասկածում են, որ Աթայանը հնարավոր է այս անգամ էլ «տեղի տա ճնշումներին» ու դուրս գա պայքարից: Ի վերջո՝ մարզպետն ու մրցակիցը նույն գործող անձինք են, ինչ չորս տարի առաջ:

Ինքը՝ Աթայանը, վստահեցնում է, որ դուրս չի գա, քանի որ նախորդ անգամ որպես անհատ էր առաջադրվել, իսկ այսօր՝ կատարում է կուսակցական հանձնարարական: «Շատ դժվար է չորս տարվա  իրադարձությունները փորձել նույնությամբ վերարտադրել: Ամեն ինչ փոխվում է: Եվ հիմնական տարբերությունը նրանում է, որ  2012-ին ինքնաառաջադրվել էի, իսկ այս անգամ իմ առաջադրումը կուսակցության որոշումով է և ես Դաշնակցության թեկնածուն եմ»,- ասել է նա ու մոռացել, որ չորս տարի առաջ իր ինքաբացարկը հենց կուսակցական պատկանելությամբ էր պայմանավորել. «Ես ուզում եմ հավատալ, որ այս օրերին հնչող հայտարարությունները, թե մեկ տարի հետո մենք ունենալու ենք անճանաչելիորեն բարեփոխված Կապան, իրականություն կդառնան: Ու եթե դրան խոչընդոտում է միայն իմ կուսակցական պատկանելությունը, ապա ես նպատակահարմար եմ գտնում զիջել իմ տեղը: Հանուն Կապանի և հանուն կապանցու ես հրաժարվում եմ ընտրապայքարից»:

Մի խոսքով՝ Արթուր Աթայանի մոտ ինչ-որ շրջապտույտի մեջ է, որտեղ գործող բոլոր սուբյեկտներն ու պարամետրերը նույնն են, իսկ միակ փոփոխականը՝ հրապարակային հայտարարություններն են:

Ի դեպ, ոչ միայն Կապանում, այլ ամենուր համայնքի ղեկավարի համար մրցակցության մեջ մտած անձինք անընդհատ գլոբալ խնդիրներից են խոսում՝ սկսած պղնձի գնից մինչև մարզպետի փոփոխություն՝ մոռանալով, որ համայքնապետի ֆունկցիան տեղական խնդիրների լուծումն է և ընտրողին պետք է ներկայանալ հենց այդ հարցերի շուրջ ունեցած տեսլականով: Հասկանալի է, որ Արթուր Աթայանի մոտեցումն այս առումով օրիգինալ չէ:

Նա խոստովանել է՝ «Հատուկ ծրագրեր չունենք, ընդհանուր պատկերացնում եմ խնդիրները, առաջնահերթությունները», բայց և խոստացել է՝ «ես պատրաստ եմ այսօր և ֆիզիկապես և հոգեպես աշխատել»: Նա նույնիսկ կարգախոսի վրա ժամանակ չի ծախսել. «Որպես կարգախոս այդպիսին չունեմ, բայց անցած ընտրություններին եղել է .«Ուզում եմ ընտրվել, ոչ թե նշանակվել», և այդպես էլ եղավ, հիմա առավել պրակտիկ եմ, ինչ կարողանում եմ անում եմ, ինչ չեմ կարողանում, չեմ ասում»:

Փաստն այն է, որ քաղաքապետ եղած ժամանակ նա ընդամենը կարողացել է «ավարտին հասցրեց Կապանի կենտրոնում իր 3-հարկանի վիլայի կառուցումը՝ 4 կողմից շրջապատված մինչև 10 մետր բարձրությամբ պարիսպներով», իսկ այլ բաների մասին հավանաբար չի խոսել, որովհետև չի կարողանում անել:

Բացառված չէ, որ ծրագրի ու կարգախոսի բացակայությունը խնդիր չէ, որովհետև ինչպես նշեցինք, Աթայանը պարզապես մտածում է նախկին սխեմայով իր բաժինն ստանալ ու դուրս գալ պայքարից: Համենայնդեպս շշուկները, թե իբր իրեն փորձում են ճնշել, մերթընդմերթ տարածվում են, և չի բացառվում, որ վերջին պահին Աթայանը կրկին կորոշի «հանուն կապանցու ու Կապանի» դուրս գալ պայքարից:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal