Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Դու ո՞վ ես, ա՛յ աղջիկ ջան, որ քեզ կա՛մ ասելիք ունենամ, կա՛մ՝ չէ. Շնողի թեկնածու Հայկազ Քոչինյանը՝ լրագրողին

Interview

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Շնող գյուղը Orer.am-ի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ այդտեղ հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար 5 թեկնածու է առաջադրվել: Այսինքն, բնական է, որ տեղացիները լայն հնարավորություն ունեն բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերն ուսումնասիրելու ու իրենց համայնքի համար արժանի ղեկավար ընտրելու համար:

Ի դեպ, առաջադրված թեկնածուներից է նաև Հայկազ Քոչինյանը, որը Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրն է: Նա համայնքը ղեկավարել է 1996-2012 թվականներին: Պատկերն այստեղ փոխվել է, երբ 2012-ի ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավար է ընտրվել նախկին գործկոմի նախագահ Հովիկ Սահակյանը: Վերջինի ընտրվելուց հետո չարաշահումների մասով բազում դատական գործեր են սկսվել ու ավարտվել նախորդ գյուղապետի դեմ, սակայն այսօր Հայկազ Քոչինյանը կրկին որոշել է իր թեկնածությունն առաջադրել:

Այսօր առաջադրված 5 թեկնածուներից երկուսը նախկին ու ներկա համայնքապետերն են, իսկ մյուս երեք թեկնածուները՝ Թումանյանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ ՀՀԿ անդամ Անդրանիկ Մելիքսեթյանը, «Թեղուտ» ՓԲԸ մարկշեյդեր Արմեն Առաքելյանը և ՀՀԿ անդամ Դավիթ Ղումաշյանը:

Պարզելու համար, թե թեկնածուներն ինչ նախընտրական ծրագրեր ունեն և ինչ սկզբունքով են փորձելու Շնողի բազում խնդիրները լուծել, Orer.am-ը փորձեց զրուցել բոլոր թեկնածուների հետ:

Արմեն Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր թեկնածությունը 8 տարի առաջ կրկին դրել է, սակայն հետագայում հանգամանքների բերումով հանել է թեկնածությունը։

«Տեսնելով, որ կարող եմ գյուղի համար մի լավ բան անել, ուստի այս անգամ կրկին առաջադրվել եմ: Մեր գյուղացիներն ինձ լավ են ճանաչում: Մեր գյուղի խնդիրնենը շատ-շատ են, ամեն դեպքում ես կարևորում եմ ժողովրդի հետ թափանցիկ և հրապարակային աշխատանքը, որը խոստանում եմ իմ ընտրողներին: Գյուղի համար կարևոր խնդիրներից է նաև հակակարկտային կայաների տեղադրումը, որը հիմա չունենք։ Դրա պատճառով մարդիկ հիասթափվում են և չեն ուզում էլ հողագործությամբ զբաղվել: Նույնիսկ կան երիտասարդ այգիներ, որոնք արդեն երկրորդ անգամ են կարկտահարվել: Գյուղում առկա այլ խնդիրներից բացի պետք է փորձենք նաև այդ հարցը լուծել, որը, իմ կարծիքով, այդքան էլ դժվար չի լինի»,- ասաց Ա.Առաքելյանը:

Համայնքի գործող ղեկավար և կրկին առաջադրված թեկնածու Հովիկ Սահակյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև երեք տարի ղեկավարել է համայնքը, սակայն դա բավարար չի եղել գյուղում առկա բոլոր հարցերն այնպես լուծելու համար, ինչպես գյուղի շահերն են պահանջում.

«Ես ունեմ բազմաթիվ ծրագրեր, որոնք կկարողանամ իրականացնել կրկին վերընտրվերու դեպքում: Ես ծրագրել էի վերականգնել գյուղի նախկին՝ մոտ 500 հեկտար այգիները, որը բավական լուրջ ազդակ կլիներ գյուղի սոցիալական հարցերը լուծելու համար: Արդեն հիմնել ենք մոտ 20 հեկտարը: Դրանից բացի՝ կան նաև ոռոգման, միջհամայնքային ճանապարհների և շատ այլ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն»,- ասաց համայնքապետը:

Նա նաև նշեց, որ ինքն այդքան էլ ակտիվ քարոզարշավ չի կազմակերպում, քանի որ գյուղում բոլորը՝ թե՛ տարեց, թե՛ միջին, թե՛ երիտասարդ սերունդն իրեն լավ է ճանաչում և ընտրվելու դեպքում ինքը կշարունակի սկսած գործը, իսկ չընտրվելու դեպքում կփորձի ընտրված թեկնածուին ամեն ինչով աջակցել:

Շնողի համայնքի ղեկավարի մեկ այլ թեկնածու՝ Անդրանիկ Մելիքսեթյանը, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նույնպես կարևորում է գյուղում առկա կենցաղային խնդիրների լուծումը, բայց նաև նշեց, որ դրանից բացի կարևորում է նաև գյուղի զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:

«Կարևորում եմ աշխատատեղերի ստեղծման հարցը, այդ թվում՝ տուրիզմի զարգացման շնորհիվ, ինչը հնարավորություն կտա գյուղում զարգացնել ոչ պակաս եկամտաբերություն ապահովող տնայնագործական ձեռնարկատիրությունը: Բացի այդ, շատ եմ կարևորում գյուղի բնակիչների առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը և ընտրվելու դեպքում իմ համագյուղացիները հնարավորություն կունենան նաև իմ միջոցների հաշվին տարին մեկ անգամ ամբողջական բուժզննում անցել: Դրա նպատակը հիվանդությունների վաղ հայտնաբերումն է ու դրանց կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Բացի այդ՝ նախատեսում եմ պարտադիր այցելություններ կազմակերպել այն զորամասեր, որտեղ ծառայում են մեր համագյուղացի երիտասարդները: Այն, ինչ խոստանում եմ, բոլորն էլ իրատեսական ծրագրեր են, որոնք միանշանակ կյանքի եմ կոչելու: Կարծում եմ՝ հեռու չէ այն ժամանակը, երբ մեր գյուղն իսկապես կկարողանա կրկին ոտքի կանգնել ու զարգանալ»,- ասաց Ա. Մելիքսեթյանը:

Համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Ղումաշյանն էլ Orer.am-ի հետ զրույցում, կրկին անդրադառնալով գյուղի խմելու, ոռոգման ջրի, միջհամայնքային ճանապարհների, աղբահանության և այլ խնդիրներին, նշեց նաև, որ գյուղում անկում է ապրում մշակութային կյանքը, ինչի պատճառով վտանգված է նաև մատաղ սերնդի առողջ դաստիարակությունը.

«Այն, որ գյուղում փոփոխություններ են անհրաժեշտ, միանշանակ է, բայց ես մեր ընտրողներին կոչ եմ անում ընտրություններին ակտիվորեն մասնակցել և ընտրություն կատարել ի սրտե և չառաջնորդվել բարեկամական-հարևանական հարաբերություններով: Ներկայումս բոլոր թեկնածուներն ինձ համար ոչ թե անձնական, այլ քաղաքական հակառակորդներ են, բայց ես չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը չի մտածում մեր գյուղի ապագայի մասին: Ամեն դեպքում մենք որևէ սադրանքի չենք գնալու, ընդհակառակը, ամեն ինչ անելու ենք, որ ընտրությունը հանդարտ և իր հունով անցնի»,- ասաց Դ.Ղումաշյանը:

Բոլոր թեկնածուներին արտահայտվելու հավասար հնարավորություններ տալու մեր կողմից որդեգրած սկզբունքի համաձայն՝ Orer.am-ը կապ հաստատեց նաև Հայկազ Քոչինյանի հետ, սակայն անհասկանալի պատճառով նրա հետ շփումն այդպես էլ ոչ մի կերպ չստացվեց առաջին իսկ բառից: Այն, որ Շնողի այս թեկնածուի նախընտրական ծրագրի մասին գոնե նվազագույն պատկերացում կազմելու մեր բոլոր ջանքերը այդպես էլ ապարդյուն պետք է անցնեին, պարզ էր հենց սկզբից, բայց այն, որ ղեկավար պաշտոնում երկար տարիներ աշխատած մարդը կարող էր իրեն թույլ տալ նման խոսելաոճով ու բառապաշարով ներկայանալ, անկեղծ ասած, անսպասելի էր:

Դժվար չէ կռահել, թե այս թեկնածուն ինչ ոճով ու ձևով կարող է խոսել իր համագյուղացիների հետ: Այնուամենայնիվ, ելնելով պահի անհարմարությունից, ավելորդ ենք համարում օգտվել այս թեկնածուին իր իսկ ոճով պատասխանելու մեր իրավունքից և առանց մեկնաբանությունների ներկայացնում Հ. Քոչինյանի հետ հարցազրույցը։


- Եթե ճանաչեի, շատ մեծ սիրով կպատասխանեի, բայց չեմ ճանաչում։

- Շնողի բոլոր թեկնածուներն էլ ինձ չեն ճանաչում, բայց բոլորն էլ սիրով պատասխանել են մեր հարցերին:

- Դու ո՞վ ես, ա՛յ աղջիկ ջան, որ ես քեզ կա՛մ ասելիք ունենամ, կա՛մ՝ չէ: Ես քեզ չեմ ճանաչում, հասկանո՞ւմ ես:


- Ինչո՞ւ եք ինձ վիրավորում:

- Աղջի՛կ ջան, եթե տեսնում ես, որ վիրավորում եմ, հեռախոսդ անջատի, ես քեզ չեմ խնդրել, որ դու զանգես: Էղա՞վ, թե՞ չէ: Եվ հետո, ես մեքենայի ղեկին եմ …

Ինչևէ, հաջողություն մաղթենք բոլոր թեկնածուներին, իսկ ընտրողներին կոչ անենք ակտիվորեն մասնակցել ընտրություններին և տեր կանգնել իրենց թե՛ ձայնին, թե՛ իրավունքներին:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal