Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը


Երեխայի վարքագիծը հուշում է հիվանդության մասին. հարցազրույց մանկաբույժ Հ. Մարգարյանի հետ

Հարցազրույց

Եղանակի կտրուկ փոփոխությունների հետևանքով օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը հաճախ պատճառ է դառնում, որ մի շարք վիրուսային հիվանդություններ գլուխ բարձրացնեն և օդակաթիլային եղանակով տարածվելով համաճարակների պատճառ հանդիսանան:

Վիրուսային հիվանդություններից ամենատարածվածը գրիպն է, որը եղանակային տատանումների ժամանակ թակում է բոլոր մարդկանց դռները, իսկ նպաստավոր պայմանների դեպքում սկսում է նաև զարգանալ: Ու եթե մեծահասակները գրիպով վարակվելիս պետք է շատ հեղուկ խմեն, փոխեն սննդակարգը կամ պարզապես դիմեն դեղամիջոցների օգնությանը, ապա մանկահասակ երեխաների՝ գրիպով վարակվելու դեպքում բուժումն իր առանձնահատկություններն ունի:

Ի՞նչ անել, երբ երեխայի շրջապատում գրիպով հիվանդ կա և ինչպե՞ս երեխային զերծ պահել գրիպով վարակվելու վտանգից: Orer.am-ի զրուցակիցն է «Մուրացան» համալսարանական համալիրի մանկաբույժ Հրանուշ Մարգարյանը:

- Տիկին Մարգարյան, ինչպե՞ս պաշտպանել մանկահասակ երեխային գրիպով վարակվելու վտանգից, երբ ընտանիքի անդամներից մեկն արդեն հիվանդ է:

- Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման ժամանակ անհրաժեշտ է երեխաներին ավելի տաք հագցնել, օդափոխել սենյակները և այն միջավայրը, որտեղ երեխան քնում է: Անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ հիվանդի հետ շփումից: Բացի այդ՝ հարկավոր է երեխային կերակրել ավելի հաճախ, սննդակարգում ներառել վիտամիններով, սպիտակուցով և այլ միկրոէլեմենտներով հարուստ սնունդ, որպեսզի երեխայի օրգանիզմն ավելի պաշտպանված լինի: Անհրաժեշտ է նաև պահպանել երեխաներին տրվող հեղուկի քանակը, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի: Հիվանդանալու դեպքում միանշանակ պետք է դիմել բժշկի և կատարել բոլոր նշանակումները: Անհրաժեշտ է օգտագործել իմունային համակարգը վերականգնող դեղորայք, տարբեր քսուքներ, հակավիրուսային դեղորայքր և քթի կաթիլներ:

- Իսկ որո՞նք են հիվանդության առաջին նշանները:

- Երեխայի թուլությունը, դժվար արթնանալը, երեխայի գույնի փոփոխությունը: Մրսածության ժամանակ երեխան ավելի սփրթնած գույն է ունենում, քթի արտադրությունը, հազը, փռշտոցները, որոնք կրկնվում են օրը մի քանի անգամ: Նման ախտանշանները մայրիկներին հուշում են, որ երեխան կարող է հիվանդանալ: Բացի այդ՝ կարող են արցունքոտվել նաև երեխայի աչքերը, որոնք կարող են վիրուսային կոնյուկտիվիտի սկզբի մասին հուշել մայրիկներին:

- Ի՞նչ է պետք անել հիվանդության զարգացումը կանխելու համար:

- Պետք է երեխային շատ հեղուկ տալ, կերակրել քիչ-քիչ և ավելի հաճախ: Բացի այդ՝ պետք է երեխային զերծ պահել զանգվածային վայրերում գտնվելուց, որպեսզի նախ՝ երեխան ավելի շուտ ապաքինվի և երկրորդ՝ երեխան չդառնա հիվանդության տարածման աղբյուր:

- Մինչև 6 ամսական երեխաների՝ օրվա ընթացքում մեկ-երկու փռշտոցն ինչի՞ հետևանք կարող է լինել:

- Մինչև 6 ամսական երեխայի մոտ կարող է նաև քթում չորացած արտադրությունը փռշտոցի պատճառ հանդիսանալ, բայց փռշտոցի հաճախակի կրկնվելն արդեն հուշում է հիվանդության մասին: Ինչ վերաբերում է ալերգիկ երևույթներին, ապա մինչև 6 ամսական երեխաների մոտ քիչ հավանական է, որ փռշտոցը լինի ալերգիայի պատճառ: Ալերգիան երեխաների մոտ ի հայտ է գալիս ավելի մեծ տարիքում: Երբ կոկորդում չկա կարմրություն, չկա ջերմային ֆոն, բայց եթե կա քթից առատ հոսք և փռշտոց, դա արդեն հուշում է, որ երեխայի մոտ ալերգիկ ֆոն կա: Այն օրվա մեջ կարող է թուլանալ կամ ուժեղանալ, երբ երեխան շփվում է այդ ալերգենի հետ: Երբ երեխայի մոտ նման երևույթներ չկան, մայրերը պետք է ավելի շատ մտածեն, որ երեխայի մոտ հիվանդություն է զարգանում, քան դա ալերգիկ երևույթի հետևանք է:

Արմինե Գրիգորյան 

Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով