«Արտաշատը դարձնելու եմ ամենաբարեկարգ ու կանաչապատ քաղաքներից մեկը». Արգամ Աբրահամյան
ԲլոգԱրտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ավելի բարեկարգ ու բարեկեցիկ քաղաք ունենալու՝ իմ նախընտրական ծրագրի շրջանակում ես շարունակում եմ կատարել իմ նախընտրական խոստումները և մեր սիրելի Արտաշատին նվիրել հերթական գեղեցիկ ու կանաչապատ պուրակները: Վստա՛հ եմ, մեր քաղաքացիները հոգատարությամբ կվերաբերվեն այս գեղեցիկ, կանաչապատ տարածքներին:
Ինձ համար մեր քաղաքի բարեկարգման խնդիրները առաջնային նշանակություն ունեն: Ես հետևողականորեն Արտաշատը դարձնելու եմ ամենաբարեկարգ ու կանաչապատ քաղաքներից մեկը ՝ իմ թիմի և մեր համաքաղաքացիների աջակցությամբ ...