Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՍԱՊԾ-ն ամփոփել է նրբերշիկի շուկայում ուսումնասիրության արդյունքները

Society

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական կոմիտեն հայտարարություն է տարածել նրբերշիկների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ: 

«Նրբերշիկների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել մի քանի ուղղություններով՝ դիտարկելով թե ներկրված, թե Հայաստանում արտադրված ապրանքատեսակները, ինչպես նաև՝ դրանց իրացման և արտադրության փուլերը: 

Գործողություններ և լաբորատոր փորձաքննություն 

Ծառայությունը, «Հետք»-ից ճշտելով իրենց կողմից փորձարկման ներկայացված ներբերշիկների գնման վայրերը, նշված վաճառքի կետերից հայտնաբերել է ներկրված նրբերշիկների միայն երկու տեսակ: «Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Կոմիտաս 60/2 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում հայտնաբերվել է  06.10.2016 թվականի արտադրության կանադական «Ֆարմ» ընկերության «Maplelodge» ապրանքանիշի հավի նրբերշիկ (179 տուփ 450 գրամ), որը պահվում էր -9°C-ում, իսկ Մաշտոցի 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում՝ բրազիլական «Կոմպանիա Մինուանու Դե Ալիմենտուս» ընկերության «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկ (48 տուփ 375 գրամ), որը պահվում էր -14°C-ում:

Քանի որ երկու դեպքում էլ պահման պայմանները խախտվել էին (պահման անհրաժեշտ ջերմաստիճանը -18°C է), սուպերմարկետներին տրվել են «Պետական վերահսկողության ընթացքում արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագրեր:

Միաժամանակ, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշներ են ուղարկվել  լաբորատորիա (ՀԱԲԼԾԿ), որի արդյունքներով՝ «Maplelodge» ապրանքանիշի հավի նրբերշիկը համապատասխանել է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, իսկ «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկի նմուշը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ ցուցանիշներով, չի համապատասխանել: «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկի վերը նշված խմբաքանակը ճանաչվել է վտանգավոր և ամբողջությամբ` 48 տուփ,  ոչնչացվել է՝ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման պահանջներին համապատասխան:

Տեղական արտադրության նշված ապրանքատեսակների հայտնաբերման նպատակով` Ծառայությունը բոլոր մարզերում և Երևանում իրականացրել է դիտարկումներ, սակայն սպառողական ցանցում նշված ապրանքախմբերը չեն հայտնաբերվել:

Ծառայությունը նաև տեղական արտադրողներին գրավոր տեղեկացրել է «Հետք»-ի հրապարակման արդյունքների մասին և պահանջել տեղեկատվություն տվյալ ապրանքախմբի արտադրման ծավալների և մատակարարման մասին, ինչին ի պատասխան արտադրողները տեղեկացրել են, որ արտադրված քանակությունն իրացման ցանցում առկա չէ: Ծառայությունն ուսումնասիրել է նաև նրբերշիկ արտադրող կազմակերպություններում տվյալ ապրանքախմբերի առկայությունը՝ նրբերշիկների նշված խմբաքանակների հնարավոր մնացորդը կամ արտադրողների կողմից հավաքած քանակությունը հայտնաբերելու նպատակով. ոչինչ չի հայտնաբերվել:

Ծառայությունն ուսումնասիրել է նաև «Հետք»-ի հրապարակման մեջ նշված նրբերշիկի տեսակներն արտադրող «Նատալի Ֆարմ», «Բարի սամարացի», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Բեկոն պրոդուկտ» կազմակերպությունների արտադրական գործընթացը և պահման պայմանները. խախտումներ չեն հայտնաբերվել: Նաև՝ տեղում կատարվել է նմուշառում արտադրված խմբաքանակից և ներկայացվել փորձաքննության: Երեք արտադրողների մոտ շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ չորրորդի մոտ վերահսկողական գործողություններն ընթացքի մեջ են:

Նշենք, որ թե ներբերշիկների ներմուծման ժամանակ պետական վերահսկողության շրջնականերում, թե «Հետք»-ի հրապարկման համար, թե տեղական արտադրողների մոտ Ծառայության դիտարկումների ընթացքում լաբորատոր փորձաքննությունը կատարել է միևնույն լաբորատորիան՝ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ն: 

Ծառայությունն իրավասու՞ է մասնավոր նախաձեռնության արդյունքներով կասեցնել այս կամ այն արտադրանքի իրացումը: ՍԱՊԾ-ն չունի նման իրավասություն: 

Մամուլում քննարկման առարկա դարձավ այն հարցը, թե ինչու՞ ՍԱՊԾ-ն միանգամից գործողություններ չի կատարում, եթե «Հետք»-ն արդեն իսկ պատվիրել է փորձաքննություններ և հրապարակել հնարավոր խախտումների մասին տեղեկություն:

Պարզաբանենք. «Հետք»-ի կողմից կատարված նմուշառումները, դրանց փորձարկումները և արդյունքները ենթակա են պաշտոնական հաստատման կամ հերքման, ուստի չհաստատվելու դեպքում տնտեսավարողի գործունեությունը կասեցնելը անթույլատրելի է և հակաօրինական, և այս գործելաոճով կամ տրամաբանությամբ կարող է ստեղծվել նախադեպ և պայմաններ, եր բ, ամենատարբեր շահերից և նպատակներից ելնելով, ցանկացած մեկը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտ, կարող է սեփական նախաձեռնությամբ  կամ պատվերով կատարել նմուշառում անհայտ պայմաններում և, իրեն ձեռնտու արդյունքներով, լաբորատոր փորձաքննությամբ՝ պահանջել կասեցումներ և պատասխանատվության միջոցներ: Սրա բացասական հետևանքները ոչ միայն հասարակության, այլ նաև տնտեսության համար կստեղծեն համատարած անվստահության մթնոլորտ և մեծ վնաս կհասցնեն սպառողական շուկային: 

Առաջարկ «Հետք»-ին 

Ծառայությունն առաջարկում է լրատվամիջոցին նմուշները ստերիլ պայմաններում հանել փաթեթավորումից՝ դիմազերծել և միայն կոդավորված նմուշներ ներկայացնել փորձաքննության, իսկ լաբորատոր արդյունքները հրապարակել ոչ թե հոդվածի հրապարակման օրը, այլ  ստանալուն պես, կամ էլ՝ նույն օրը դրանք ուղարկել Ծառայություն (տեղեկացնենք, որ «Հետք»-ի կողմից նրբերշիկների փորձաքննության արդյունքները Ծառայությանը տրամադրելու խնդրանքը մերժվել է):

«Հետք»-ի հրապարակումները կատարվում են փորձաքննության արդյունքների ստացումից շատ ավելի ուշ, երբ հրապարակման մեջ նշված սննդամթերքն այլևս սպառված կամ պիտանիության ժամկետը լրացած է: Չի բացառվում նաև, որ արտադրողն արդեն զգուշացված է: Ստացվում է, որ հրապարակված փորձարկումների արդյունքները հաստատելու կամ հերքելու համար չկան տվյալ ապրանքախմբի արտադրատեսակներ՝ պաշտոնական նմուշառումներ կատարելու և լաբորատոր հետազոտության ներկայացնելու համար:

Ծառայությունը միաժամանակ կարևորում է սննդամթերքի անվտանգության ցանկալի մակարդակի ապահովումը և համագործակցությունը հասարակական հատվածի, տնտեսավարողների, սպառողների հետ: Պարզապես առաջարկում ենք առավել արդյունավետ ձևաչափ՝ հասարակությանը սպառիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Մասնավորապես, առաջարկում է հասարակական այսպիսի հնչեղություն ունեցող տեղեկությունները հրապարակել մի քանի լաբորատորիաներում հիմնավորելուց հետո միայն: Ծառայությունը պատրաստակամ է ցուցաբերել մասնագիտական աջակցություն, ինչպես նաև նմուշառման համար տր ամադրել համապատասխան մասնագետներ և ապահովել պահանջվող պայմանները, բացի այդ՝ սեփական միջոցների հաշվին ապահովել նույն արտադրանքից վերցված նմուշի լաբորատոր զուգահեռ փորձաքննություն: 

«Հետք»-ի կողմից հրապարակված սննդամթերքի այլ տեսակների վերաբերյալ պաշտոնական ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հաջորդիվ»:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal