Ռազմա-վրացական ճանապարհը փակվել է վատ եղանակի պատճառով
ՄիջազգայինՌազմավրացական ճանապարհը, որը միացնում է Ռուսաստանը և Անդրկովկասի երկրները, վատ եղանակի պատճառով փակվել է։
Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ ճանապարհը փակելու պատճառը ձյան տեսքով առատ տեղումներն են: