Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների


Քաղաքական սերնդափոխության հրամայականը

Վերլուծական

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ հայաստանյան քաղաքական դաշտում  գծագրվում են առաջիկա  խմորումները։ Ասպարեզում հայտնվում են ուժեր և անհատներ, որոնք քաղաքական կյանք մտնելու հայտ են ներկայացնում։

Նման գործընթացները կանխատեսելի և տրամաբանական են՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ 2017-ի ընտրությունները անցկացվելու են արդեն նոր Սահմանադրությանը համահունչ։ Սակայն բոլոր այս գործընթացներում նկատելի են մի շարք բացասական իրողություններ, որոնք վկայում են հայաստանյան քաղաքական դաշտի աղքատիկության և շարունակական լճացման մասին։

Բոլորվին վերջերս Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդես եկավ  բավական էքսցենտրիկ հայտարարությամբ, նշելով որ պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքական դաշտ։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ քաղաքական դաշտում կարող է հայտնվել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ընդամենը օրեր առաջ 2015 թվականին քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանը չբացառեց իր վերադարձը։ Այս ամենից զատ նկատելի են նախկինում բավական ակտիվ քաղաքականությամբ զբաղվող, ներկայումս պասիվ  գործիչների ակտիվացում։

Սակայն այս նշված քաղաքական հայտերը,  բացի նրանից որ բացատրելի են նախընտրական շրջանում, այնուամենայնիվ վկայում են այն մասին, որ Հայաստանում քաղաքական սերնդափոխությունը այդպես էլ չի կատարվում։ Ընդ որում պետք է նշել, որ նման սերնդափոխության խնդիր կա քաղաքական գրեթե  բոլոր կուսակցություններում։

Անշուշտ,  պետք է շեշտել, որ անցած ՏԻՄ ընտրություններում նորաստեղծ կուսակցությունների մասնակցությունը ինքնին դրական երևույթ էր, սակայն միևնույն ժամանա այդ կուսակցությունները չկարողացան տպավորիչ արդյունքներ ցուցադրել, ինչը կասկածի տակ է դնում նաև նրանց՝ ապագա խորհրդարանում հայտնվելը։ Սա նշանակում է, որ նման զարգացման պարագայում մենք կրկին ունենալու ենք ձևով այլ, սակայն բովանդակությամբ հին Ազգային ժողով և պետական մարմիններ։

Այս խնդիրը առաջնային կարևորություն ունի  ընդհանրապես երկրի հետագա զարգացման համար, քանի որ քաղաքականության ճկունությունն ու արդյունավետությունը ապահովում են քաղաքական ուժերի դինամիկ փոփոխությունները և առաջին հերթին քաղաքական սերնդափոխությունը։ Վերջիվերջո մենք ականատես եղանք , որ հենց իշխող Հանրապետական կուսակցությունը պարզապես չկարողացավ իր շարքերից գտնել վարչապետի ընդունելի թեկնածուի, ինչը նաև սերենդափոխության բացակայության հետևանք էր։

Քաղաքական  սերնդափոխության համար ներկայումս հրատապ է դառնում կուսակցությունների կողմից այն իրականացնելու քաղաքական որոշումը։

Ընդ որում, պետք է շեշտել, որ այդ սերնդափոխությունը կուսակցության շարքեր քաղաքացիների ներգրավումով չէ,  որ պետք է կատարվի, այլ ուղղակիորեն կուսակցությունների իշխող վերնախավը պետք է պարզապես վայր դնի իր ներկուսակցական լծակները։ Սա չափազանց կարևոր  նախապայման է, քանի որ հայաստանյան կուսակցությունների մեծամասնությունը  գրեթե կրկնում է երկրի քաղաքական համակարգը, այսինքն կուսակցությունները նույնպես ղեկավարվում են  կոնկրետ անհատների կողմից և գոյատևում այդ անձանց շուրջ, որոնք էլ որոշում են կուսակցության դիմագիծը և բնականաբար դառնում լրջագույն խոչընդոտ կուսակցության ներսում և բնականաբարար նաև ընդհանուր քաղաքական դաշտում սերնափոխության համար։

Այս խնդիրն առավել քան հրատապ է, քանի որ քաղաքական սերնդափոխության բացակայության պայմաններում հայաստանյան քաղաքական դաշտը կշարունակի լճանալ,  իսկ քաղաքական մշակույթի ձևավորումն ու կայացումը կհետաձգվի անորոշ ժամանակով։ Սա նաև նշանակում է, որ ժամանակ է, որպեսզի տասնամյակներ շարունակ քաղաքական հիմնական դերկատարներին փոխարինելու գան նոր, առավել թարմ ու երիտասարդ գործիչներ, որոնք էլ հենց կորոշեն երկրի ներկա ու ապագա դիմագիծը։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am, վերլուծաբան

Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ