Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում


Վահանբաբայանիզմ

Վերլուծական
Նորընծա «ռեֆորմիստ», ԲՀԿ ու 5-6 այլ կուսակցություն նախկինում փոխած երիտասարդ քաղաքական գործիչ Վահան Բաբայանը մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ներկայանալ դաշինքով, ընդ որում, ոչ ավել ոչ պակաս, դաշինք է կազմելու Հանրապետականի հետ։ Այս մասին են որոշել ռեֆորմիստները վերջերս կայացած համագումարում։ Թե ինչ են այս մասին մտածում Հանրապետական կուսակցությունում, դեռ պարզ չէ, քանի որ համագործակցության առաջարկ Բաբայան Վահանը դեռ նրանց չի արել։ Բացի այդ՝ Հանրապետականի ներսում էլ կարծես ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, քանզի Հանրապետականը միայն առաջին հայացքից է կուռ կուսակցություն, իսկ իրականում իշխանական կուսակցությունը տարբեր խմբավորումների ու կլանների բախման միջավայր է, որտեղ բոլորովին էլ հստակ չէ, թե ով կլինի կուսակցության նախընտրական ցուցակում։
 
Սակայն սա բոլորովին այլ պատմություն է։ Կարևորն այն է, որ Բաբայան Վահանը պատրաստվում է դաշինքի։ Ըստ էության, կուսակցական կամ քաղաքական դաշինքները սովորական երևույթ են, սակայն երբ նման հայտարարություններով հանդես է գալիս մի անհատ, ով տակավին երիտասարդ հասակում հասցրել է բազմաթիվ կուսակցություններ համտես անել, ապա հանգրվանել է իր «բացած» կուսակցությունում, սկսում ես մտածել, որ հայաստանյան քաղաքական դաշտի այլասերումը սկսվում է այսօրինակ միտումներից։
 
Անշուշտ, նման գործիչներն առաջին հերթին հայտարարում են ազգին ու պետությանը ծառայելու իրենց անհագ ցանկության մասին, իրենց գործունեության, եթե կարելի է գործունեություն համարել, անշահախնդիր ու անձնվեր լինելու մասին։ Սակայն հասարակությունը կույր չէ, ինչքան էլ մենք հաճախ խոսենք հանրության քաղաքացիական ցածր գիտակցության մասին։ Հայաստանը իրավամբ փոքր երկիր է, որտեղ բոլորը գիտեն բոլորի մասին, այդ թվում՝ Վահան Բաբայանի։ Ընդ որում՝ պետք է շեշտել, որ խոսքը Բաբայանի անձի մասին չէ, որը մեզ չափազանց քիչ է հետաքրքրում, այլ զուտ երևույթի, երբ անհատը կամ իրեն քաղաքական գործիչ համարող անձը պատրաստ է ցանկացած քայլի՝ իշխանության կերակրատաշտին փոքր-ինչ մոտենալու համար։ Նման երևույթներ մեր իրականության մեջ չափազանց շատ են ոչ միայն անհատների, այլև կուսակցությունների մակարդակում։ Ի դեպ, այս առումով էլ բոլորովին վերջերս Բաբայանի նախկին կուսակից Տիգրան Ուրիխանյանն էր ԲՀԿ-ից հեռանալուց ու կուսակցություն «բացելուց» հետո հայտարարում, որ հիմնել է իշխանամետ կուսակցություն։
 
Հենց նման իրողություններն են, որ աղճատում են քաղաքականության ընկալումները, քանի որ գոնե արտաքուստ, գոնե հռչակագրային կանոններով քաղաքական կուսակցությունը ստեղծվում է իշխանության համար պայքարելու համար։
 
Սակայն սա բոլորովին չի վերաբերում Բաբայանին, Ուրիխանյանին և մյուս բաբաուրիխանյաններին, որոնք պարզապես կարող են իշխանության և իշխանության կուսակցության նկատմամբ իրենց անմնացորդ նվիրումն ապացուցելով մոտ մնալ իշխանության խնջույքի սեղանին կամ սեղանի մնացորդներին։ Իհարկե, հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու պարզապես չանդամակցել իշխանության կուսակցությանը և անիմաստ ժամանակ ծախսել պետռեգիստրից կուսակցության մասին «տեղեկանք» ստանալու համար, չնայած այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ, սակայն սա արդեն այլ թեմա է։ 
 
Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան