Արծրուն Հովհաննիսյան. Վարդան Ավետիսյանի հայտարարությունը չի արտահայտում ՀՀ ՊՆ դիրքորոշումը

Այսօր որոշ լրատվամիջոցներում տարածվել էր մի հայտարարություն, որի հեղինակը՝ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ Վարդան Ավետիսյանը, կոչ էր անում աշխարհազորային ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ թշնամու հնարավոր հարձակմանը դիմակայելու համար։ 

Հաշվի առնելով այն փաստը, որ Վարդան Ավետիսյանը ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն է, այս հայտարարությունը որոշակի հարցեր է առաջացրել հանրության շրջանում։ 

Past.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ անհանգստանալու որևէ առիթ չկա։

«Դա բացառապես Վարդան Ավետիսյանի և իր ղեկավարած ՀԿ֊ի՝ «Պահեստազորի սպաների համահայկական միության» կարծիքն է։ Հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը», ֊ ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելևլով, որ ՀՀ ռազմական գերատեսչությունն ուշադիր հետևում է հակառակորդի գործողություններին և մշտապես, ըստ անհրաժեշտության, արձագանքում է բոլոր տիպի մարտահրավերներին։

loading...
Հունիսի 25-ը Նավաստիների օրն է Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Մաշտոցի պուրակում 3 շաբաթ առաջ այրվածքներ ստացած քաղաքացին մահացավ Հարավային Կովկասի հանդեպ ՆԱՏՕ-ի անտարբերությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Մոսուլում հզոր պայթյուն է որոտացել Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել Փհենյանը Սեուլին առանց նախապայմանների երկխոսություն սկսելու կոչ է անում Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին
website by Sargssyan