Պաշտպանված բժիշկն առողջապահության համակարգի զարգացման հենասյունն է. Գևորգ Գրիգորյան

Օրերս տեղի ունեցավ «Առողջապահությունը և մարդու իրավունքները» թեմայով միջազգային եռօրյա համաժողովը, որի շրջանակում զեկույցով հանդես եկավ  բժիշկ-ուրոլոգ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանը:

Խոսելով առողջապահական իրավունքի ոլորտից՝ Orer.am-ի հետ զրույցում Գ. Գրիգորյանը նշեց, որ առողջապահության իրավունքի ոլորտում  լուրջ բացեր ունենք, և իրավունքի այդ ճյուղը մեզ մոտ զարգացած չէ:

«Եթե օրինակներով խոսեմ, ապա կարող եմ նշել հետեւյալը՝ բուժաշխատողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանող՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում նշվում է, որ բժիշկն իրավունք ունի մասնակցել շարունակական մասնագիտական  զարգացմանը, միաժամանակ, նույն օրենքի հաջորդ՝ բուժաշխատողների պարտականությունները սահմանող հոդվածում նշվում է, որ բուժաշխատողը պարտավոր է մասնակցել շարունակական մասնագիտական  զարգացմանը: Այս պարագայում դժվար է հասկանալ, թե կոնկրետ այս օրինակում որտեղ է բուժաշխատողի իրավունքի և պարտականության սահմանը և որ դեպքում բուժաշխատողն իրավունք ունի մասնակցել շարունակական մասնագիտական  զարգացմանը, իսկ որ դեպքում է նա պարտավոր մասնակցել  շարունակական մասնագիտական  զարգացմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ, ցավոք, նման հակասություններ եւ բացթողումներ կարելի է անվերջ թվարկել, մինչդեռ պաշտպանված բժիշկն առողջապահության համակարգի արդյունավետության հիմքերից մեկն է:

Ողջունելով համաժողովի գաղափարը՝ բժիշկն անդրադարձավ նաեւ դրա անհրաժեշտությանն ու արդյունավետությանը: «Լինելով վիրահատող բժիշկ եւ հասարակական կազմակերպության ղեկավար` կարող եմ վստահաբար ասել, որ համաժողովը մեծ կարևորություն ուներ բուժաշխատողների և պացիենտների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև այդ ոլորտում միջազգային փորձի ներկայացման տեսանկյունից:

Համաժողովը մեծ կարևորություն ուներ նաև իրավաբանների ու բուժաշխատողների համագործակցության խթանման տեսանկյունից, ինչպես նաև  զանգվածային լրատվական միջոցների՝ առողջապահական իրավունքի ոլորտում իրազեկվածության բարձրացման և կրթման տեսանկյունից»,- ասաց Գեւորգ Գրիգորյանը՝  մեծ կարեւորություն տալով նաեւ չորրորդ իշխանության ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմի զարգացմանը:

 Ըստ բժիշկ-ուրոլոգի` այսօր հասարակական կարծիքի ձեւավորման գործընթացում լրատվամիջոցների կողմից լինում են նաեւ կոպիտ ձեւակերպումներ, որոնք կարող են վնասել  ոչ միայն տվյալ բժշկի, այլեւ ողջ բժշկական համայնքի գործունեությանը:

«Իրականում պետք է այնպես անել, որ բժիշկ-պացիենտ հարաբերությունները լինեն ճիշտ հարթակի վրա: Պետք չէ ձեւավորել անվստահության մթնոլորտ, քանի որ այսօր Հայաստանում գործում են բավական լուրջ եւ պրոֆեսիոնալ մասնագետներ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ նման համաժողովները հետայսու հենասյուն կդառնան բժիշկների եւ պացիենտների իրավունքների պաշտպանությանն ու դրանց անթերի մատուցմանը:

Սոսե Չանդոյան

loading...
Եվրոպան պետք Է դառնա ակտիվ միջազգային խաղորդ. Մերկել ԱԺ-ն քվեարկեց ու ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրինագծերը Գողությունների, կողոպուտի, մարմնական վնասվածքների, դրամանենգության դեպքեր են բացահայտվել Նոր պաշտոնանկություններ կառավարությունում Երևանի փողոցներից մեկում կայանած մեքենայից գողացել են պայուսակներ. հարուցվել է քրգործ Գերմանիայում ԽՄՀՄ-ից գաղթածների 230 ֆիրմաներ հիվանդների խնամքի հաշիվների կեղծման համակարգ են ստեղծել Աթլետիկոն Դիեգո Կոստայի համար 25 մլն եվրոյից ավելի չի վճարի Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվել է Ղազախստանին Լավրովը մեկնաբանել է Sputnik-ի եւ RT-ի մասին Մակրոնի խոսքը ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն չեն կարող իրենց թույլ տալ նման ցածր մակարդակի հարաբերություններ. Թեֆթ Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով շուրջ 750 մարդ հոսպիտալացվել է Թիվ 44 ավտոբուսում «թռցրել էր» 53-ամյա կնոջ դրամապանակը. 27-ամյա Սպարտակին բերման ենթարկեցին Զվարթնոցում Մխիթարյան միաբանության գործունեությանը նվիրված ցուցադրութուն կբացվի Նալբանդյանն անհեթեթ է որակել Ալիևի հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Բնակարանում գտել են 58-ամյա բնակչի դին Ֆրանսիայում վեց մարդու են ձերբակալել հակաահաբեկչական գործողության ընթացքում. BFMTV Մոսկվայում եւ մարզում աճում Է փոթորկից զոհվածների թիվը Երևանում կտեղադրվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի հուշատախտակը British Airways-ը համակարգչային խափանումից հետո լիովին վերականգնել Է աշխատանքը Եղանակը Հայաստանում
website by Sargssyan