Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում


Սիլվա Համբարձումյանն ուզում է, որ Սերժ Սարգսյանը մնա

Հարցազրույց

Մեր զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը

-Վարչապետը հայտարարեց մենաշնորհների դեմ պայքարի մասին: Վերջերս էլ ՊԵԿ նախագահը լրագրողներին հայտնեց, որ դիզվառելիքի և բանանի շուկայում հայտնվել են նոր ներկրողներ: Ձեզ վստահություն ներշնչո՞ւմ են այս քայլերը:

-Վստահ եմ՝ դա կլինի: Երկիրը երկիր չի դառնա, եթե մենաշնորհները չվերանան: Ես կարծում եմ, որ գործի կանցնեն, այդ ամենը չի մնա հայտարարությունների մակարդակի վրա:

-Անշուշտ, ամենատարածված քննադատությունն այն է, որ այս քայլերը նախընտրական են: Համաձա՞յն եք:

-Ես չեմ կարծում: Սա մշտական փոփոխություն է, որն արվում է ժողովրդի համար:

-Գազի գնի իջեցումն էլ է կապվում ընտրությունների հետ: Դրան ի՞նչ կասեք: Հասկանալի է նաև, որ Կարեն Կարապետյանի անձնական կապերը նույնպես ունեցել են որոշակի ազդեցություն:

-Գազի գինը պետք է իջնի, եթե իջնում է տրանզիտի և փոխադրման գինը:Ավելի շահավետ կլինի, եթե գազի գինն իջնի, որովհետև սպառումն ավելի շատ կլինի: Այս հարցում, ըստ իս, Կարեն Կարապետյանի անձնական ազդեցությունը նույնպես կա:

-Ձեր հարաբերությունները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրայանի հետ հայտնի են: Իսկ նոր մարզպետ Վահե Հակոբյանի նշանակման մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Նոր մարզպետին չեմ ճանաչում, բայց արդեն առավելություն է Սյունիքի համար, որ հնից պրծան:

-Իսկ հին մարզպետը կվերադառնա՞ կառավարման համակարգ:

-Ո՛չ, չեմ կարծում: Եթե հին մարզպետը վերադառնա, ապա այս ամբողջը թատրոն է:

-Դուք ցանկանո՞ւմ եք առաջադրվել 2017 թվականի ԱԺ ընտրություններում:

-Ես դեռ ունեմ ժամանակ, մտածում եմ: Եթե մարդիկ Ազգային ժողով չգնան, որ բիզնեսում «տանիք» ունենան, այլ երկիր կաուցելու համար գնան, կարելի է մտածել և մտնել այդ դաշտ: Նախընտրական ցուցակը շատ կարևոր է, պետք նայել՝ ով է մտնում դրա մեջ: Ես չեմ գնալու, որ պարզապես կոճակ սեղմեմ:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ պաշտոն կզբաղեցնի կամ ի՞նչ քաղաքական դերակատարում կունենա Սերժ Սարգսյանը նախագահական ժամկետից հետո: «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում նա չբացառեց 2018 թվականից հետո վարչապետ դառնալը,եթե գալիք ընտրություններում ՀՀԿ-ն հաջողություն արձանագրի:

-Անկեղծ ասած՝ չեմ կարող պատասխանել: Եթե նախագահն այսօր սկսել է փոփոխութուններ, ապա զգացել է պահի լրջությունը: Ավելի լավ կլինի, որ շարունակի աշխատել:

-Դուք ուզում եք, որ նա մնա՞:

-Եթե մարդը տեսնում է իրադրությունը և իր թիմին չի վստահում, ապա նա սկսել է լավ տիրապետել  իրավիճակին: Լավ կլինի՝ նա մնա և շարունակի աշխատանքը:

-Ուզում եք ասել՝ նախկինում լավ չէ՞ր տիրապետում իրավիճակին:

-Ես կարծում եմ՝ երկրի նախագահը կարող է լավ չտիրապետել, քանի որ նա ծանրաբեռնված է թե՛ դրսում, թե՛երկրի ներսում :  Շատ լավ կլիներ, եթե նրա կողքի մարդիկ ճիշտ տեղեկատվություն հաղորդեին նրան: Նկատում եմ, որ իմ բոլոր կանխատեսումները կատարվում եմ:  Ես ասում էի՝ պետք է վերացվեն կազինոները, որովհետև սխալ տպավորություն էր ստեղծվում, թե հարուստ երկիր ենք: Օդանավակայանի ճանապարհին դրանք չկան:  Ես ասում էի, որ սխալ է նախարարների համատած  կուսակցականացումը, որ կուսակցություննը չլինի նրանց թիկունքում:Այսպես հնարավոր է ազատ վատ աշխատողներին պաշտոնանկ անել:

-Բայց հակառակը չէ՞: Կուսակցական նախարարը կարող է մեծացնել կուսակցության պատասխանատվությունը:

-Չեմ կարծում: Թող կուսակցությունն ԱԺ-ում զբաղվի օրենքներ գրելով, բայց նախարարները թող լինեն անկուսակցական, որ ցանկացած պահի հեշտ լինի ազատվել նրանցիծ:

-Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտ ապագայում կունենա՞ որևէ բարձր պաշտոն:

-Ո՛չ, նա թող զբաղվի բիզնեսով: Աշխատեց, տարբեր պաշտոններ զբաղեցրեց, հիմա թող բիզնեսով զբաղվի:

-Իսկ Կարեն Կարապետյանը երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ դերակատար է:

-Չեմ կարող ասել: Մարդն ունի ծրագիր, մենք պետք է թողնենք, որ աշխատի: Մենք լավ կապրենք, եթե ստվերն ու մենաշնորհը վերանան:

-Գալիք տարվա բյուջեի թվերն իրատեսակա՞ն են: Համադրելի՞ են բյուջեն ու կառավարության ծրագիրը:

-Եթե այս ճգնաժամային պայմաններում 3,2% աճը լինի, ապա նրանք կհաղթեն: Բայց թվերը չպետք է լինեն նկարած: Կարծում եմ՝ բյուջեն և կառավարության ծրագիրը համադրելի են:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում