Արտակ Զաքարյանը լայնածավալ պատերազմի հավանականություն չի տեսնում

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները թույլ չեն տալիս ասել, որ այդ երկիրը պատրաստ է խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:  Արմենպրեսի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ադրբեջանից վտանգ և սպառնալիք մենք միշտ պետք է սպասենք: Այդ սպառնալիքի ինտենսիվությունը ինչպիսին կլինի, ժամանակը ցույց կտա, սակայն լայնածավալ պատերազմի հավանականություն այս պահին չկա»,- ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի հավանականություն չկա, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը հստակ ընդգծված է: «Նման հավանականություն չկա նաև այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը կարողանում է զսպող հանգամանք հանդիսանալ: Ամբողջ պարադոքսը կայանում է նրանում, որ այսօր Ալիևի քաղաքականության համար փակուղի է ստեղծվել:  Վերադառնալ խաղաղ բանակցությունների և խոսել խաղաղության մասին, նշանակում է, որ Ալիևը բացահայտ կընդունի այն կեղծ քաղաքականությունը, որը ներսում իրականացրել է: Գնալ պատերազմի, նոր ավանտյուրաների, մեծ է ռիսկը, որ դա կարող է կործանարար նշանակություն ունենալ ողջ Ադրբեջանի հասարակության համար: Այս փակուղային իրավիճակում Ալիևին մնում է հակասական քայլեր անել՝ Լելե թեփե բարձունքում հաստատվելը որպես ոգևորող օրինակ բերել ու միևնույն ժամանակ խոսել խաղաղ բանակցությունների մասին»,- նշեց պատգամավորը:

Նա հավելեց, որ Լելե թեփեն երբեք չի կարող ոգևորող օրինակ լինել, որովհետև, եթե պատերազմը չի ավարտվել, իսկ այն չի ավարտվել, ապա պետք է ասել, որ հենց Ադրբեջանի ողջ տարածքում բազմաթիվ «լելե թեփեներ» կան, որտեղից ԼՂ պաշտպանության բանակի զորամիավորումները կարող են ավելի ամուր անվտանգության օղակներ կառուցել: «Այնպես որ Ալիևը պետք է ոչ թե մտածի, թե ինչպես Լելե թեփեն որպես քարոզչական հնարք կիրառի իր հասարակության համար, այլ պետք է մտածի, որ իր տարածքում բազմաթիվ նման «լելե թեփեներ» Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համար կարող են դառնալ կարևոր ռազմավարական օբյեկտներ: Այն, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը մեկ-երկու դիրքային առավելություն է ձեռք բերել, դա դեռ ոչինչ չի նշանակում: Դա ունի զրո ազդեցություն և զրո նշանակություն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմերի դիրքորոշման վրա»,- եզրափակեց արտակ Զաքարյանը:

 

loading...
Loading...
Բորուսիան երկարաձգել է Պուլիշիչի պայմանագրի ժամկետը Եսենտուկի քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել Ռուսաստանի և միջազգային կոալիցիայի ինքնաթիռները համատեղ հարված են հասցրել ԻՊ գրոհայիններին Օտարերկրյա ներդրողներին կներկայացվեն վերականգնվող էներգետիկ ոլորտի ներդրումային հնարավորությունները Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է Ավստրալիայի օդանավակայաններում կհրաժարվեն անձնագրերի ստուգումից Դոլարը, եվրոն, ֆունտը, ռուբլին դրամի նկատմամբ արժևորվել են Ռեալ Մադրիդը՝ ՉԼ-ի ամենահաջողակ ակումբ. ՈւԵՖԱ-ի ամփոփիչ աղյուսակը Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. Nissan-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 հաստաբուն ծառի. կան վիրավորներ Ոստիկանության պաշտոնյան կարծում է, որ հանցավորության վիճակով Հայաստանը դասվում է ամենանավտանգ երկրների շարքը Ումտիտի. Կարող էի ավելի շատ գումար աշխատել, սակայն ընտրեցի Բարսելոնան Պեդրո Ագրամունտը խոսել է հակամարտությունների ռազմական լուծման անթույլատրելիության մասին «Սևան» ՔԿՀ մի շարք աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության Ծառուկյան-Դեմիրճյան բանակցությունները շարունակվում են ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ոտնձգության մասին Անդոնյանը կտեղափոխվի Հունաստան Նախարար Աղաբալյանն արդյունավետ է համարում արցախցիների համար ոչ ֆորմալ կրթության ծրագրի միջոցառումները Շիրակի մարզպետը ծանոթացել է ռուսական «Պոբեդա» ավիաընկերության չվերթների սպասարկմանը Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածը ԵԽ-ն Իլգար Մամմադովի հարցով հատուկ առաքելություն կգործուղի Բաքու
website by Sargssyan