Սոցիոլոգիան և յուր մայրիկը

Ըստ «Gallup International Association» ընկերության նոր սոց. հարցման` հարցվածների մոտ 86.1 տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի` Կարեն Կարապետյանին նոր վարչապետ նշանակելու որոշումը։

Թե որքանով են Գելափի հարցումները արտացոլում իրականությունը` երևաց Գյումրու և Վանաձորի ընտրություններին, երբ արձանագրվեց սույն սոցիոլագների կանխատեսումներին բացարձակապես հակադիր արդյունքներ: Բայց ահա այս վերջին սոցոիլոգիական նվաճումը դուրս է երևակայության բոլոր սահմաններից:

Փաստորեն, ըստ սույն հայտարարության, Կարեն Կարապետյանը նույնքան վարկանիշ ունի Հայաստանում, որքան Կիմ Չեն Ընի համար պաշտոնապես հայտարարվում է Հյուսիսային Կորեայում: Անգամ այդ տոտալիտար երկրում, ''նամուսի բողմա'', որոշ տոկոս հակաիշխանական տարր է նկարվում: Բայց Հայաստանում, փաստորեն, այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Կարենն է տվել...

Նույնիսկ միջին վիճակագրական տղամարդը իր տանը այդքան վարկանիշ չունի, ինչ մնաց սոված ու աղքատ երկրի վարչապետը Հայաստանում ունենա: Դիտարկենք միջին վիճակագրական տղամարդու վարկանիշի միջինացված պատկերը.

Ցածր աշխատավարձ` մինուս 20 տոկոս...
Շաբաթական մեկ - երկու անգամ հարբած տուն գալ` մինուս 13 տոկոս...
Մեկ - մեկ էն գործի թերի ու անհավես կատարում` մինուս 15 տոկոս...
Զոքանչին մի քանի անգամ շուլալելու համար` էլի մինուս մի 15 տոկոս...
Լևի-պռավի` մինուս մի 10 տոկոս...
Հարևանի հարսին աչքերով շոռել, սաղ գիշեր նարդի-բլոտ խաղալ, ուշ տուն գալ, անց կենող կարճափեշ խիզանի հետևից գրգռատոչոր հայացք` էլի մինուս մի 20 տոկոս...

Ստացվեց, որ տակը մնաց հազիվ մի յոթ տոկոս վարկանիշ` սեփական տանը, ինչ մի 86 տոկոս նկարեցիք էդ մարդու համար...

Մի արեք այդպիսի բաներ, տղաներ և աղջիկներ: Միգուցե սոցիոլոգիան չի ցանկանում, որ իր մոր հետ այդպես դաժանաբար կենակցեք:

Վարուժան Բաբաջանյան

loading...
Մահվան ելքով պատահար Վանաձոր-Գյումրի ճանապարհին ԱՄՆ-ի զինուժի սխալ ավիահարվածի հետևանքով աֆղան զինվորներ են զոհվել Կարլո Անչելոտի. Աշխատում եմ Սանչեշին Միլանի երկրպագու դարձնելու ուղղությամբ Վենեսուելայի խորհրդարանում կայացել է նոր դատավորների երդմնակալությունը` հակառակ Գերագույն դատարանի որոշմանը Հայտնի է դարձել` ով է փոխարինելու Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերին Պաշտոնական. Ալվարո Մորատան՝ Չելսիի ֆուտբոլիստ Ալիևը ժամանել է Սոչի` Պուտինի հետ հանդիպելու համար Եվրոպական ինդեքսներն աճել են ՀՀ սփյուռքի նախարարը ՄԱԿ-ի կողմից սփյուռքի մասին կոնվենցիայի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում Եղեգնաձորում հուլիսի 25-ին պլանային ջրանջատումներ կլինեն Երուսաղեմում բախումների հետևանքով 18-ամյա երիտասարդ է մահացել «Լույս»-ի կրթաթոշակառուն առաջարկում է Կոնդի թունելում պատկերասրահ հիմնել Հենրիխ Մխիթարյանը թարմ շունչ է. ՄՅՈւ-ի երկրպագուների արձագանքը ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում է կատարել. հարուցվել է քրգործ Սերժ Սարգսյանը Հայաստանում հոկեյի զարգացման հույս է հայտնել Երևանում «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդես է բացվել Թրամփի մամուլի քարտուղարը հրաժարական է տվել Աթլետիկոն նույնպես գումար կվաստակի Ալվարո Մորատայի տրանսֆերից Դդմաշենում 22 տարվա ընդհատումից հետո վերաբացվեց հիմնանորոգված մանկապարտեզը
15
Փակել X
website by Sargssyan