Ադեկվատության սահմանից այն կողմ

Նախարարների «հոսքը» դեպի հանրապետական կուսակցություն ավելի ու ավելի ակտիվ բնույթ է ստանում ՀՀԿ համագումարի նախօրեին։ Այս հոսքին ուղիղ համեմատական կարգով աճում է հայաստանյան մի շարք հասարակական շրջանակների անբացատրելի զարմանքը կամ ապշածությունը, կարծես թե այս կամ այն նախարարի հանրապետական դառնալը ծանր հարված էր յուրաքանչյուրի անձնական արմատական ծրագրերին։ Իհարկե, զարմանքին հաջորդում է «դե մենք այդպես էլ գիտեինք» մեծամիտ կիսաչարախնդությունը, կարծես՝ նախարարի կամ վարչապետի հանրապետական դառնալը տիեզերական մասշտաբի ինչ-որ իրողություն էր, որը հիմնովին փոխեց Հարաբերականության տեսության մի շարք կանոններ։

Այս համատարած դարձող պաթոլոգիկ զայրույթի ու դժգոհության ֆոնին ամենաբնական ու պարզ հարցը, որն առաջանում է, հետևյալն է, իսկ որ կուսակցությանը պետք է անդամակցեր  վարչապետը կամ որևէ նախարար, եթե ոչ Հանրապետականին, գուցե Ռամկավար-ազատականներին, կամ Սոցիալ-դեմոկրատներին կամ որևէ այլ նման կուսակցության։ Ակնհայտ չէր արդյոք, որ խորհրդարանական կառավարման մոդելի գնացող պետության վարչապետը պետք է ներկայացնի խորհրդարանական մեծամասնություն ունեցող կուսակցությունը, ակնհայտ չէր, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը հաստատել  է Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցության հետ։

Այս ակնհայտությունների ֆոնին ավելի պարզ, ավելի ենթադրելի ու օրինաչափ բան քան կառավարության անդամների հանրապետական դառնալն է, ներկայումս դժվար է գտնել։ Այստեղ միակ անտրամաբանականն այն է, որ որպես կանոն կուսակցական գործիչներն իրենց քաղաքական գործունեությամբ հասնում են որոշակի պաշտոնական դիրքի, մեզ մոտ հակառակ գործընթացն է, սակայն սա արդեն այլ խնդիր է և բխում է զուտ քաղաքական համակարգի բնույթից։

Նկատի ունենալով այն բոլոր զայրալից ու զարմացական հայտարարությունները Կարեն Կարապետյանի ու նախարարների Հանրապետական դառնալու կապակցությամբ, պետք է արձանագրենք, որ հայաստանյան համենայնդեպս մեդիա-հանրույթի մի ստվար հատվածը,  ի զորու չէ ադեկվատ կերպով գնահատել երկրում առկա և ձևավորվող քաղաքական իրողությունները։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

loading...
Մահվան ելքով պատահար Վանաձոր-Գյումրի ճանապարհին ԱՄՆ-ի զինուժի սխալ ավիահարվածի հետևանքով աֆղան զինվորներ են զոհվել Կարլո Անչելոտի. Աշխատում եմ Սանչեշին Միլանի երկրպագու դարձնելու ուղղությամբ Վենեսուելայի խորհրդարանում կայացել է նոր դատավորների երդմնակալությունը` հակառակ Գերագույն դատարանի որոշմանը Հայտնի է դարձել` ով է փոխարինելու Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերին Պաշտոնական. Ալվարո Մորատան՝ Չելսիի ֆուտբոլիստ Ալիևը ժամանել է Սոչի` Պուտինի հետ հանդիպելու համար Եվրոպական ինդեքսներն աճել են ՀՀ սփյուռքի նախարարը ՄԱԿ-ի կողմից սփյուռքի մասին կոնվենցիայի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում Եղեգնաձորում հուլիսի 25-ին պլանային ջրանջատումներ կլինեն Երուսաղեմում բախումների հետևանքով 18-ամյա երիտասարդ է մահացել «Լույս»-ի կրթաթոշակառուն առաջարկում է Կոնդի թունելում պատկերասրահ հիմնել Հենրիխ Մխիթարյանը թարմ շունչ է. ՄՅՈւ-ի երկրպագուների արձագանքը ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում է կատարել. հարուցվել է քրգործ Սերժ Սարգսյանը Հայաստանում հոկեյի զարգացման հույս է հայտնել Երևանում «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդես է բացվել Թրամփի մամուլի քարտուղարը հրաժարական է տվել Աթլետիկոն նույնպես գումար կվաստակի Ալվարո Մորատայի տրանսֆերից Դդմաշենում 22 տարվա ընդհատումից հետո վերաբացվեց հիմնանորոգված մանկապարտեզը
15
Փակել X
website by Sargssyan