Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից


Տեղի ունեցավ Հովիկ Հովեյանի ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը

Մշակույթ

Բանաստեղծ Հովիկ Հովեյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն և հեղինակի վերջերս հրատարակված «Руины Ноября» /«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսն անցկացվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 

«Ջերմորեն շնորհավորում եմ ծննդյան 60-ամյակի առթիվ: Դուք մեր գրականության ճանաչված ներկայացուցի չներից եք:

Գնահատելի է Ձեր ավանդը հայ մշակույթի զարգացման գործում: Մաղթում եմ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը:

Երեկոյին ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ, որտեղ բանաստեղծն ինքն է պատմում Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում անցկացրած կյանքի ամենաիրական հատվածի` մանկության, դեպի Սասուն ձգվող իր արմատների, հոր` գրող Վաչագան Հովհաննիսյանի և այլ մեծանուն արվեստագետների ու մտավորականների մասին, ովքեր անջնջելի հետք են թողել բանաստեղծի կյանքում:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շնորհավորեց բանաստեղծին և նախարարության կողմից բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության տնօրեն Հովիկ Հովեյանին ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրեց պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

«Հովիկ Հովեյանն այն մարդկանցից է, որն, աշխատելով հանրային պետական հեռուստառադիոընկերությունում, մշակութային կյանքի մի մասն է եղել: Լինելով գլխավոր խմբագիր՝ ներկայացրել է արվեստի բոլոր ճյուղերը և իր մասնակցությունն ունեցել որպես սցենարիստ, բանաստեղծ, երգիչ: Շնորհավորում եմ նրան՝ մաղթելով լավագույնը»,- ընդգծեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Երեկոյի ընթացքում ընթերցվեցին բանաստեղծի ստեղծագործություններ և ելույթներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակը, «Գևորգ Դաբաղյան և ընկերներ» դուդուկահարների անսամբլը: Դահլիճը լեփ-լեցուն էր և բուռն էր արձագանքում բոլոր կատարումներին:

«Գրքի թարգմանիչը Անահիտ Ղազարյանն է: Երկար ենք աշխատել և արդյունքում տպագրել այս փոքրիկ գիրքը:

Հույս ունեմ, որ ռուսալեզու ընթերցողին այն դուր կգա: Վերնագիրը բանաստեղծությանս տողերից մեկն է՝ «Նոյեմբերի ավերակը». այդպես եմ անվանել, քանի որ ըստ իս՝ աշխարհը վերակառուցվել է ավերակների վրա, մարդը վերակազմակերպվել է իր տոհմի ավերակների վրա, սերը նույնպես ավերակների վրա է, երկիր մոլորակը ևս»,- ասաց հեղինակը և հավելեց, որ հոբելյանական միջոցառումն ընկալում է իբրև հաշվետվություն և կարծում, որ խստապահանջ ընթերցողները կընդունեն այն:

Հովիկ Հովեյանը 1973 - 1978 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, աշխատել է Հայաստանի հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեում, եղել հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։ 1991 թվականից ՀԳՄ անդամ է: 2009 թվականից Երևանի «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ի տնօրենն է::

Հեղինակել է տասնչորս բանաստեղծական ժողովածու, բազմախոհագրություններ, ակնարկներ, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, նրա սցենարներով ու տեքստերով նկարահանվել են մի շարք փաստագրական ֆիլմեր և կինոնկարներ, նրա տեքստերով գրվել են խմբերգեր, ռոմանսներ, ջազային ստեղծագործություններ։ Իրանում թարգմանվել և պարսկերեն հրատարակվել է Հ.Հովեյանի «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն։ 2015 թվականին լույս է տեսել Հովիկ Հովեյանի «Անժամանակություն» բանաստեղծությունների ժողովածուն:

Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է