Լեռնային Ղարաբաղի` ապրիլին տեղահանված 3315 բնակիչներ հումանիտար օգնություն են ստացել

 Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության բաժնի հետ սերտ համագործակցությամբ հումանիտար օգնություն է բաշխել Լեռնային Ղարաբաղի ապրիլյան կոնֆլիկտից տուժած և տեղահանված բնակչությանն Արցախում և Հայաստանում: Պետք է նշել, որ Կլոր սեղանը միջազգային «Եկեղեցիների համատեղ գործողություն» (ACT Alliance-Action by Churche s Together Alliance) ցանցի անդամ է, որն ունի Արագ արձագանքման ֆինանսական գործիք: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը, «Օգտվելով «Եկեղեցիների համատեղ գործողություն» ցանցի միջոցներից` մենք կարողացանք անհապաղ արձագանքել՝ արդեն ապրիլի 8-ից: Իսկ մինչև հուլիսի 8-ը սահմանամերձ գոտու 3315 տեղահանված բնակիչներ ստացան մոտ 50 կգ  բազմատեսակ նպարեղեն, մսի և ձկան պահածոներ, բուսական յուղ, նաև հիգիենիկ փաթեթներ: Այդ ընտանիքները, որոնց մենք դժվարությամբ հայտնաբերեցինք Արցախի և Հայաստանի բազմաթիվ համայնքներում, ստացան գոնե մի փոքր օգնություն»,-ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ հաշվի են առել տուժած բնակչության կարիքները:

Հումանիտար օգնությունը բաշխվել է ԼՂՀ-ի քաղաքներում և գյուղերում՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Շահումյան, Վանք, Առաջաձոր, Մատաղիս և այլն, ինչպես նաև Հայաստանի այն մարզերում, որտեղ մեծ թվով տեղահանված ընտանիքներ են պատսպարվել՝ Արմավիր, Կոտայք, Շիրակ, Գուգարք, Սյունիք և այլն: 

loading...
Հունիսի 25-ը Նավաստիների օրն է Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Մաշտոցի պուրակում 3 շաբաթ առաջ այրվածքներ ստացած քաղաքացին մահացավ Հարավային Կովկասի հանդեպ ՆԱՏՕ-ի անտարբերությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Մոսուլում հզոր պայթյուն է որոտացել Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել Փհենյանը Սեուլին առանց նախապայմանների երկխոսություն սկսելու կոչ է անում Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին
website by Sargssyan