Yerevan, 01.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Արցախը պատրաստ է և´ խաղաղության, և´ պատերազմի. Սենոր Հասրաթյան

Interview

Վերջին օրերին հայկական մամուլում և հատկապես, սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ ղարաբաղա - ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին լարվել է իրավիճակը: Իրականում ինչպիսի՞նն է այս պահին իրավիճակն առաջնագծում, դեպքերի ի՞նչ զարգացում սպասել: Այս և այլ հարցերի մասին «Արցախպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Դատելով մամուլում տեղ գտնող օպերատիվ հաղորդագրություններից, տպավորություն է ստեղծվում, որսահմանում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, եթե չասենք լարված է: Իրականում ինչպիսի՞նն էիրավիճակը շփման գծում:

-Իրոք վերջին շրջանում ղարաբաղա - ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին նկատվում է անկանխատեսելի հետևանքներով հղի լարվածության նշանակալի աճ, որն արտահայտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված նպատակային գործողություններով: Հատկապես մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ եթե սույն թվականի ապրիլին տեղի ունեցած սրացումներից հետո ընկած որոշ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ձեռնպահ էր մնում առաջնային գծում տարբեր տրամաչափի ականանետային ու նռնականետային զինատեսակների կիրառումից, ապա վերջին երկու ամիսներին դրանց օգտագործումը ստացել է պարբերական բնույթ: Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, միայն նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի ականանետերից հասցրել է 143, իսկ նռնականետերից` 65 հարված: Ընդհանուր առմամբ վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ` արձակելով մոտ 24.000 կրակոց: Կրակոցներից ավելի քան 1750-ը իրականացվել են «Իստիգլալ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից: Սա է առաջնային գծում տիրող իրական վիճակը:

-Իսկ ղարաբաղյան կողմը պատասխան գործողություններ չի՞ իրականացնում:

-Իհարկե, խիստ անհրաժեշտության դեպքում իրականացնում է, բայց միայն հրաձգային զինատեսակներից, նպատակ ունենալով ճնշել հակառակորդի սադրիչ գործողությունները: Ինչ վերաբերում է ականանետային կամ նռնականետային զինատեսակներին, ապա ապրիլյան առճակատումից հետո ընկած ողջ ժամանակահատվածում ղարաբաղյան կողմը երբևէ չի օգտագործել նման միջոցներ: Իսկ դրա պատճառը մեկն է` չսրել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը և տեղի տալ չարդարացված մարդկային զոհերի: Հակառակորդը պետք է հասկանա, առավել ևս նրա շարքային քաղաքացին, ով պատերազմի դաժան հետևանքների հիմնական կրողն է, որ հայկական կողմն ունի նախահարձակին ուժով սանձելու և’ համարձակություն, և’ հնարավորություններ ու միջոցներ: Իսկ դրանում նա մեկ անգամ չէ, որ համոզվել է… Համոզվել է և’ Արցախյան առաջին պատերազմում, և’ այս տարվա ապրիլյան առճակատման ընթացքում: Ով-ով, բայց ադրբեջանական հրամանատարությունը` առաջնագծում կիրառելով ականանետեր, չպետք է մոռանա ապրիլյան սրացումների ժամանակ հայ հրետանավորների հասցրած թիրախային հարվածների ծանրությունը: Աստված մի արասցե, որ դրա անհրաժեշտությունը նորից զգացվի…

-Պարո ՛ն Հասրաթյան, իսկ հակառակորդի կողմից իրականացվող արկակոծումների հետևանքով զոհեր ունենու՞մ ենք:

-Բարեբախտաբար ոչ, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հակառակորդը դրանով ապահովագրվում է իրեն հասցվելիք անհամարժեք ու կորստաբեր հակահարվածներից: Մեր համբերությունը սահման ունի և ադրբեջանական կողմը դա պետք է հասկանա: Հակառակ դեպքում պատասխանը լինելու է շատ ցավոտ… Չի կարելի անընդհատ հանդես գալ նախահարձակի դերում, բայց ներկայանալ որպես անմեղ ու կառուցողական:

-Այդ դեպքում, ինչպե՞ս վերաբերվել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից գրեթե ամեն օր տարածվող այն հաղորդագրություններին, որոնցում հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղադրվում էհայկական կողմը:

-Որպեսզի պարզ դառնա թե ով է իրական նախահարձակը, կողմերից յուրաքանչյուրին հարկավոր է անել ընդամենը մեկ բան` ընդունել ս.թ. մայիսին Վիենայում կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունը, այն է` հակամարտության գոտում ներդնել վերահսկման մեխանիզմ և հետևել դրանց կատարմանը: Ինչպես գիտեք հայկական կողմն այդ առաջարկությանը տվել է իր համաձայնությունը, իսկ Ադրբեջանը` ոչ: Այնպես որ, այն, ինչ այսօր կատարվում է առաջնագծում, բավականին պարզ տրամաբանության մեջ տեղավորվող իրողություն է, որն, ի դեպ հասկանում է ոչ միայն միջազգային հանրությունը, այլև ադրբեջանական հասարակության գիտակից մասը:

-Ըստ Ձեզ դեպքերի ինչպիսի զարգացում է սպասվում առաջիկայում:

-Մեզ համար դեպքերի ցանկալի զարգացման տարբերակը խաղաղությունն է: Բայց ապրելով բավականին բարդ տարածաշրջանում և ունենալով անչափ անկանխատեսելի հակառակորդ, պարտավոր ենք սպասել նաև անցանկալի զարգացումների: Այնպես որ, մենք պատրաստ ենք և´ խաղաղության, և´ պատերազմի:

Հարցազրույցը վարեց Վահրամ Պողոսյանը

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023