Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ԱՄՆ դեսպանի հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնվել է Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը

Culture

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնվել է  Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը: Որմնանկարի վերականգնման ու պահպանության աշխատանքների ավարտին՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի սրահում, որտեղ այս պահին տեղ ափոխվել է որմանկարը, կատարված աշխատանքների մասին խոսեցին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Որմնանկարի հեղինակը հայտնի հայ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն է, ում ստեղծագործությունները համարվում են ազգային գանձեր: Նրա որմնանկարները տեղ են գտել Շիրակի մարզի պահպանվող պատմամշակութային արժեքների ցանկում: Երկար տարիներ որմնանկարը գտնվում էր  Գյումրու «Քարհատմեքենա» գործարանի տարածքում:  1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո «Սարերում» որմնանկարը հայտնվել էր  խիստ վթարային, չօգտագործվող տարածքներում:

Որմնանկարի համար որպես հենք ծառայող ճաշարանի խոհանոցը դահլիճից բաժանող ոչ հիմնական, միջնորմ հանդիսացող պատը տարբեր հատվածներում ուներ մեծ ճաքեր, որոնք իրական սպառնալիք էին  որմնանկարի անվտանգ ու ամբողջական պահպանության համար: Ջերմաստիճանի կտրուկ տատանումները ևս իրենց բացասական ազդեցությունն են ունեցել որմնանկարի հիմնասվաղի և գունային շերտերի վրա:

«Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքները կատարվել են Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ: «Վերականգնողի աշխատանքը սիրո ու հարգանքի դրսևորում է նկարիչների ու նրանց ստեղծագործությունների հանդեպ: Իսկ այդ նվիրված ու ջերմեռանդ աշխատանքի արգասիքն այսօր բոլորս ենք տեսնում»« - ասաց դեսպան Միլսը:

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը աշխատանքներ է իրականացնում Գյումրու որմնանկարները փրկելու ուղղությամբ: Անցած տարի, մեկ այլ ծրագրով իրականացվել են Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարի վերականգնման աշխատանքները, որն այժմ տեղակայված է Գյումրու նոր վերանորոգված երիտասարդական պալատում:

«Այս որմնանկարը, որի վերականգնման աշխատանքների ավարտը մենք նշանավորում ենք այստեղ, մի քանի տարի լքված գործարանի շենքում էր՝ աչքից հեռու ու փոշու մեջ պարփակված: ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շնորհիվ այն այժմ նոր շունչ է ստացել:

Այն գտնվում է արվեստագետների, համայնքային առաջնորդների ու նորարարների հաջորդ սերնդի աչքի առաջ, և այժմ նրանք կտեսնեն Հակոբ Հակոբյանի այս ստեղծագործությունը, կծանոթանան դրա պատմությունը և դա կոգեշնչի նրանց Հայաստանի ոգին արտացոլող արվեստի նոր գործեր ստեղծել», - նշեց դեսպան Միլսը:

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում ծրագրեր իրականացվել են 2005թ.-ից, մասնավորապես՝ հնագիտական գտածոների պահպանություն Արենու քարանձավում, աշխատանքներ Դաշտադեմի ամրոցում« Նորատուսի միջնադարյան գերեզմանոցի և այնտեղ առկա խաչքարերի քարտեզագրում ու ցուցակագրում, Գառնու միջնադարյան կամրջի պահպանություն և հայկական ավանդական պարերի ու երաժշտության հավաքագրում-փաստագրում: Այս տարի ավելի վաղ՝ աշնանը, Հիմնադրամի կողմից 450.000 ԱՄՆ դոլար տրամադրվեց Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցու վերակա ռուցման ու պահպանության համար:

«Մշակույթը, արվեստը, ավանդույթներն օգնում են վեր հանել Հայաստանի ինքնատիպությունը: Ամերիկացիները կիսում են մշակույթի հանդեպ այս սերը: Պահպանելով այս հայկական գանձերը՝ մենք ոչ միայն օգնում ենք մեր ժողովուրդների մերձեցմանը, այլ նաև պահպանում ենք այս ինքնատիպ արժեքներն ապագա սերունդների համար», - նշեց դեսպան Միլսը՝ ավելացնելով, որ այդ աշխատանքները չէին լինի, եթե չլիներ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությունը:

Մշակույթի նախարարություն-ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ  համագործակցությունը սկսվել է 2011 թվականից՝   մշակույթի , արվեստի, ժողովրդական արհեստագործական ինքնատիպ կոթողները փրկելու նպատակով: Համագործակցության 6 տարիների ընթացքում ֆինանսավորվել է 5 ծրագիր ՝ 657 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia