Ինդոնեզիայում ապստամբության փորձ է կանխվել
ՄիջազգայինԻնդոնեզիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են ապստամբության նախապատրաստման համար կասկածվող ութ մարդու, հաղորդում է Reuters-ը:
Կայքի հաղորդմամբ` ևս երկու մարդ ձերբակալվել է միջկրոնական ատելություն հրահրելու կասկածանքով: Ձերբակալվածների թվում է քաղաքական գործիչ և երկրի նախկին նախագահ Ռաչմավատի Սուկարնոպուտրիի քույրը, ռոք երաժիշտ Ահմադ Դհանին և պաշտոնաթող գեներալ Կիվլան Զենը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դավադիրները մտադիր են եղել օգտվել զանգվածային բողոքի ցույցերից, որոնք այսօր անցկացվում են մայրաքաղաք Ջակարտայում: Ոստիկանության տվյալների համաձայն` նրանք պլանավորել են ելույթ ունենալ ամբոխի առաջ, այնուհետև մարդկանց կոչ անել արգելափակել կամ գրոհել խորհրդարանը:
Նշվում է, որ այսօր Ջակարտայի փողոցներ է դուրս եկել ամբողջ Ճավա կղզուց հավաքված մոտ 150 հազար մուսուլման, որոնք իրենց բողոքն են հայտնում քրիստոնյա նահանգապետի դեմ, որը, իրենց կարծիքով, վիրավորել է Ղուրանը: Նահանգապետն իր հերթին պնդում է, որ ինքն ընդամենը քննադատել է իր հակառակորդներին, որոնք Ղուրանն օգտագործել են նախընտրական քարոզարշավում:
Ջակարտայի նահանգապետի ընտրությունները պետք է կայանան 2017 թվականի փետրվարին: Այս պաշտոնը համարվում է Ինդոնեզիայի քաղաքական համակարգի կարևորագույն պաշտոններից մեկը: