Փարիզում զինված անձը 7 հոգու պատանդ է վերցրել
ՄիջազգայինՀաղորդվում է, որ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Վարորդներին խորհուրդ է տրվում չմոտենալ այդ շենքին:
Օգտատերերի թվիթերյան գրառումներից պարզ է դառնում, որ միջադեպը տեղի է ունենում Փարիզի 13-րդ շրջանում, որը գտնվում է քաղաքի հարավարևելյան հատվածում:
Reuters գործակալության տվյալներով` միջադեպը կապ չունի ահաբեկչության հետ: Ըստ աղբյուրի` այդ զբոսաշրջային գործակալությունը նախկինում կողոպուտի է ենթարկվել: